Ապրե՛ք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք.«Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավարի շնորհավորանքը Հայ զինվորին
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ
Սիրելի՛ զինվորներ, հրամանատարներ, պարոնայք սպաներ, վետերաններ և ազատամարտիկներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Հայոց բանակի տոնի առթիվ։
Շնորհակալ ենք ձեզ, քանզի մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում ենք անփորձանք ծառայություն, խաղաղություն, քաջառողջություն, անհատնում կորով և ընտանեկան երջանկություն։
Թող մեր բանակը գործի ու զորանա խաղաղ պայմաններում` խաղաղության մեջ պահելով մեր Երկիրը, մեր ժողովրդին ու ամուր պատվար լինի մեր պետականությանն ու մեր հավատքին:
Ապրե՛ք, որ դուք կաք, քաջազուն տղե՛րք:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
