Փառքը Աստծունն է, խոնհարումը՝ Զինվորին. ԴՕԿ կուսակցության շտաբի պետի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
Հայոց բանակը այն եզակի ինստիտուտներից է, որտեղ
պետական իրավունքն ու հոգևոր առաքելությունը հանդիպում են մեկ գաղափարի մեջ՝ Հայրենիքի պաշտպանություն։
Պետությունը բանակին տալիս է իրավական լեգիտիմություն,
եկեղեցին՝ բարոյական ուղղություն,
իսկ ժողովուրդը՝ վստահություն։
Այս եռամիասնությունն է, որ ձևավորում է իրական ազգային պետականության մոդելը։
Նույնքան ճշմարիտ է նաև պետական իրավունքի տրամաբանությունը․
առանց օրենքի, կարգի և ինստիտուցիոնալ համակարգի
անվտանգությունը դառնում է խոցելի։
Եկեղեցին չի կարող փոխարինել պետությանը, պետությունը՝ եկեղեցուն, բայց միասին նրանք կարող են պաշտպանել մարդուն, ազգը , հայրենիքը։
Հայ զինվորն այդ միասնության կենդանի խորհրդանիշն է՝
նա կրում է զինվորական համազգեստը պետության անունից։
Թող Հայոց բանակը լինի այն հարթակը, որտեղ պետությունը և եկեղեցին ոչ թե մրցում են,
այլ համատեղ ծառայում են ժողովրդին։
Թող մեր բանակը լինի՝
իրավական՝ պետությամբ,
բարոյական՝ եկեղեցով,
ազգային՝ ժողովրդով,
ուժեղ՝ միասնությամբ,
կայուն՝ ինստիտուտներով։
Փա՛ռքը ԱՍՏԾՈՆՆ Է
Խոնարհում՝ զինվորին
Օրհնություն՝ ծառայությանը
Խաչը՝ Եկեղեցուն
Արժանապատիվ ընտրություններ
Օրենքի Դիկտատուրա
Արևային Հայաստան
ԼԵՎ ԳՐՈՒՊ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ, ՓԱՍՏԱԲԱՆ,
ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ՊԵՏ
ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk