Ձեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ Վրթանեսյան «Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Մոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Աննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթում Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք

Փետրվարի սկզբին Փարիզի քաղաքապետարանի դիմաց կփակցվի Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները

Մշակութային

«Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ: Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է:

«Voices of hope» հիմնադրամի և ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120 հազար հայերի ճակատագիրը: ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում՝ Փարիզի քաղաքապետարանում՝ G2iA ասոցիացիայի նախաձեռնությամբ և Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ: Ցավոք, դա շատ տեսանելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ և ամենուր, ուստի՝ կարծում եմ, որ արցախցիների ձայնը ևս պետք է լսելի դարձնել աշխարհում»,-ասել է Փարիզի փոխքաղաքապետը:

«Սա փոքրիկ ֆիլմ է ընդամենը, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ավազահատիկներից մեկն է ի վերջո կոտրում ուղտի մեջքը: Թող սա այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»,- ասել է «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը: 

Նիկոլայ Մելիքյանի և Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ:

«Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին՝ տարբեր ժամանակներում փոքրացնելով Հայաստանի տարածքը: Հիմա էլ շատ լավ գիտենք, թե TRIPP նախագիծը կոնկերտ որ երկրի շահերն է սպասարկում»-ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն և ընդգծել, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում, աշխարհին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք՝ սպանեց հայերի, իսկ ավելի քան 100 հազար մարդու դատապարտեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լիակատար լռության պայմաններում:

Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում: 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվելՁեր տուն մտած ադրբեջանցուն չհամարձակվեք բան անել, թե չէ պատերազմ կլինի. սա է իշխանության ուղերձը․ ՎրթանեսյանՖոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին«Ուժեղ Հայաստան»-ն ուզում է բոլոր հարեւանների հետ ունենալ «լավագույն հարաբերություններ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ինՕրվա մղուժ... Հայկ ՄամիջանյանՀայաստանը ցույց տվեց, թե որքան պետք է տանջվենք յուրաքանչյուր հաղթանակի համարՄոռանում եք Հայկին.Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըԱննան վերստին փաստեց՝ Քոչարյանը Ղրիմը չի ճանաչում դե յուրե ՌԴ կազմում«Հենց Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տա, ես ու Պապիկյանն էլ հրաժարական կտանքԳյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեցԱԺ նախագահը Վեհափառ Հայրապետին նախկին ավազանի անունով դիմեց, իսկ նրա եղբորը՝ «КГБ» գործակալ անվանեցՇաքի մտած ադրբեջանցի զինծառայողը հանցանք է կատարել, կրակել է, դրա համար էլ մեղադրվում էԴրանք թունդ դիետայի վրա են․ Խաչատրյանը՝ ԳՇ պետի՝ Ջերմուկում ադրբեջանցիների առկայության խոսքերի մասինTRIPP-ի իրագործումը ՀՀ-ի և տարածաշրջանի տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու․ ՓաշինյանԸնդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովումԷդ քարտեզը ՊԲ-ի շտաբից ո՞նց հասավ ադրբեջանցիքի մոտ, ամենաբարձր մակարդակի վրա է եղել դավաճանությունըՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են մորթումՉարժի՞ հոկտեմբերի 6-ը հռչակել հիշատակի օր, այդ օրը ՀՀ վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում․ Էդգար ՂազարյանԱԱԾ-ն թերացել է իր աշխատանքում, բայց ներթափանցումները ամբողջությամբ հնարավոր չէ կանխել․ ՔՊ-ական

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված