Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Տուբերկուլյոզի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել

Առողջապահական

Մեծ Բրիտանիայում 2025 թվականին տուբերկուլյոզի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, հաղորդել է բրիտանական «The Daily Express» թերթը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալության (UKHSA) տվյալներին։

Վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում տուբերկուլյոզի դեպքերի թիվը զգալիորեն աճել է։ 2025 թվականին Մեծ Բրիտանիայում գրանցվել է 5424 դեպք, ինչը 25%-ով ավելի է 2022 թվականի համեմատ։

Դեպքերի գագաթնակետը գրանցվել է 2024 թվականին, երբ երկրում հայտնաբերվել է տուբերկուլյոզի 5480 դեպք։ Դեպքերի ամենաբարձր թիվը, ինչպես նշված է, գրանցվել է Միացյալ Թագավորության հյուսիս-արևելքում։

Հոդվածում նաև նշվել է, որ տուբերկուլյոզի ժամանակակից ձևը հիմնականում ազդում է թոքերի վրա։ Հիվանդությունը ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են արյունահեղ հազն ու քաշի կորուստը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ