Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄՐՑԱՎԱՐ ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿՅԱՆԸ

Սպորտ

 Հանկարծամահ է եղել վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար, «Հայաստան» մարզական ՀԿ Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն ՌՈՒԴՈԼՖ ԽԱՉԻԿՅԱՆԸ։ Այս ցավալի լուրը Iravunk. com - ի մարզական լրագրողին հայտնեց վաստակավոր մարզչի եղբոր դուստրը Լուսինե Բարատյանը։ Ռուդոլֆ Խաչիկյանը կեսդարյա աշխատանքային ուղին կարող էր շարունակել արձանագրելով նոր ձեռքբերումներ։ Հմուտ ղեկավար էր, պատասխանատու անձնավորություն։ Նրա անխոնջ աշխատանքի արդյունքում կազմակերպվել են բազում հուշամրցաշարեր, բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հարթել են նրա սաների ճանապարհը, դեպի մեծ սպորտ։ Նախաձեռնող էր և լուռ իրականացնող։ Հոգեհանգիստը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 17։00 ֊ին, Վանաձորի «Շալտա» սգո սրահում, հուղարկավորությունը փետրվարի 2֊ին, ժամը 13։00֊ին։ Ցավակցում ենք հարազատներին, ընկերներին, սաներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ