Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ) Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ է Ալիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և Չինաստանը ՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվել Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակում Մահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես Արամը Ես որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն Ասլանյան Նորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Այս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ Տոնոյան

Խուսափեք Աստծո բարկությունից, մի՛ կատարեք Նեռի հրամանները, հանուն ձեր ընտանիքների. Արմինե Սնդոյան

Ներքաղաքական
«ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Պողոսյան եւ նույնպես անաստված հրամաններ կատարող քննիչներ,
 
Երբ այսօր կվերադառնաք տուն, մի հատ ուշադիր կլինեք, եթե խուսափում եք ձեր ընտանիքի անդամների հետ շփումից, անհարմար կզգաք ձեզ, եթե աչքերի մեջ կարմիր գույնը չի գերիշխում, եթե տեսիլքի նման չեն երևում սատանայի պոզերը, ուրեմն՝ դեռ կա հնարավորություն փրկվելու։ Ուրեմն՝ դուք ամբողջովին դեռ սատանայի ազդեցության տակ չեք։ Աստված վկա, ես ո՛չ հումոր եմ անում, ո՛չ վիրավորում, ես զգուշացնում եմ, որ դեռ ունեք հնարավորություն փրկվելու, եթե իմաստություն ունենաք։
 
Սա արդեն քաղաքականություն չի, դուք Աստծուց ու հավատից հեռու մարդիկ եք, այդ պատճառով չեք զգում տարբերությունը։ Դուք հիմա նմանվել եք Աստծո դեմ մարտնչողների, որոնք թե՛ իրական կյանքում, թե՛ առասպելների մեջ միշտ պարտվել են եւ արժանացել դաժան դատաստանի։ Բոլորդ էլ երիտասարդ եք, ափսոս եք, որ չեք գիտակցում՝ ինչ դատաստանի եք արժանանալու։ Երբեք չմտածեք, որ ձեզ Աստված թույլ կտա, որ մահանաք երիտասարդ, դա փրկություն կլինի ձեզ համար՝ իրական դատաստանի հետ համեմատված։ Չկա մի իշխանություն այս աշխարհի վրա, ում անաստված հրամանները կարելի է կատարել՝ հատելով բոլոր անթույլատրելի սահմանները։ Չկա նման իշխանություն, ում անաստված հրամանների պատճառով, կարող եք վերցնել ձեզ վրա Աստծո բարկությունը եւ անեծքը։ Չկա նման իշխանություն ում անաստված հրամանների պատճառով դուք կարող եք արժանանալ Աստծո դատաստանին, օրինակ, ապրեք երկար ու մահ խնդրեք ու չստանաք, որովհետև ձեր աչքերի առաջ տանջվելու են ձեր ծնողները, ձեր կանայք եւ անմեղ երեխաներն իրենց անսպասելի սկսվող անբուժելի հիվանդություններով եւ դժբախտություններով։
 
Ու գիտեք ինչո՞ւ, չկա նման իշխանություն, որովհետև ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ Աստված ու միայն Աստված է Հավիտենից Հավիտյան։ Դեռ չի ծնվել ու չի ծնվելու այս աշխարհում այնպիսի մեկը, ով կարող է Աստծու ծրագրերին դեմ կանգնի կամ խափանի։ Դուք երևի՞ լսել եք online հաղորդակցությունների մասին։ Անգամ եթե արգելեք ելքը եպիսկոպոսների, կա տեսաուղերձային անցկացման տարբերակներ, նման շփման միջոցով անգամ երկրների անվտանգության նիստեր են կայանում։ Այդ դեպքում, ինչ ե՞ք անելու, երկու ոտանի առնետներ եք ուղարկելու, որ եպիսկոպասների ինտերնետի մալուխները կրծե՞ն։
 
Եվ, ի վերջո, ձեր օգնությամբ կարող է Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվի, բայց երբեք, չի կարող չկայանա։ Այդ ժողովի հետաձգվելուց տաս տիրադավերը չե՜ն մաքրվելու, Արման Սարոյանը դրանից չի փոխվելու դառնա նորմալ մարդ կամ ընհանրապես տղա, ինքը կմնա նույն դավաճան, ուրցող, վախկոտ եւ ամենինչի ընդունակ իմբեցիլ։
 
Չգիտեմ՝ արդյոք կա նման մեկն, ում պատճառով դուք առանց գիտակցելու, դուրս կգաք Աստծո դեմ։ Երբեք չեմ ցանկանա, որ մի որոշ ժամանակ անց հիշեք իմ այս խոսքերը, երբ կսկսվեն առաջին նշանները գալիք արժանի դատաստանի։ Շատ կցանկանամ խելք եւ իմաստություն ունենաք եւ խուսափեք Աստծո բարկությունից, մի՛ կատարեք Նեռի հրամանները, հանուն ձեր ընտանիքների անդամների», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կիևցի վարորդը ֆիքսել է Հյուսիսային կամրջն ռուսական հարվածի պահը (Տեսանյութ)Ղրիմի հարցով Ստրասբուրգում գտնվող Քոչարյան կրտսերն անհասանելի՞ էԱլիեւն աշխարհում միայն երկու գերտերություն է տեսնում՝ ԱՄՆ-ն և ՉինաստանըՌԴ-ում ժանտախտի փորձանոթ է կոտրվել․ գիտնականը մահացել է, հարյուրավոր մարդիկ մեկուսացվելԱնատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկան հասակումՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ՆԱՏՕ-ի ծրագրերը. PoliticoՄահացել է բանաստեղծ, հրապարակախոս Արտաշես ԱրամըՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՌուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին խորհուրդ է տվել լքել ԿիևըԵս որեւէ մեկը չեմ, որ կամ ճանաչեմ Ղրիմը, կամ չճանաչեմ․ Մամիկոն ԱսլանյանՆորածին երեխա է մահացել, մայրը՝ հիվանդանոցում․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելԱյս տարի Էրեբունի-Երևանը տոնում ենք երկու օր․ Տիգրան Ավինյան Նրանք անգամ արժանի չեն տեսնելու այն, ինչը մենք ենք տեսնում. իրենց տեսածը սարսափելի է լինելու․ ՏոնոյանՁերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկըՀայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ներկայացվել է նոր անձնագրի պաշտպանական տարրերըՇրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովՔրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն էՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ինԱլիևը սպառնացել է, թե ադրբեջանցիները երբեք դա չեն մոռանա. ի՞նչ է սպասում Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված