Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Նույնականացման քարտի տրամադրումը պետք է ժամեր տեւի, ոչ թե ամիսներ. Աշոտ Նուրիջանյան

Ներքաղաքական

Թեւակոխելով 2026 թվականը` ՀՀ քաղաքացին կանգնել է մի գերխնդրի առաջ, որը կոչվում է նույնականացման քարտերի պարտադիր պահանջ: Հիմա, եթե անձը նախկինում չի ունեցել նույնակակացման քարտ կամ կորցրել է, կամ քարտի ժամկետը լրացած է, ապա չի կարող ընդունվել աշխատանքի, սա դեռ մինիմումը, որը ներկայացնում ենք:

Այն ձեռք բերելու համար, ըստ օրենքի, պետք է գրանցվել, հերթագրվել եւ հետո նոր ստանալ: Թվում է՝ հեշտ եւ անխոչընդոտ լուծվող հարց է, սակայն՝ ոչ. եթե քաղաքացին գրանցվի եւ հերթագրվի, որպեսզի ստանա բաղձալի քարտը, ապա դա պետք է անի հնարավորիս շտապ, որպեսզի իր հերթը հասնի, օրինակ, հունիսին (նայած թե որ մարզի, որ շրջանից է ստանալու):

Ստացվում է, որ նոր աշխատանքի ընդունվող եւ նոր պայմանագիր կնքող անձը մինչ գարուն-ամառ չի կարող ընդունվել աշխատանքի, քանի դեռ չունի նույնականացման քարտ: Գործատուն եւս իր հերթին կանգնում է խնդրի առաջ: Հետաքրքիր է, երբ նման կերպ պետությունը որոշեց խստացնել տվյալ հարցը, ապա ինչու ելք ու լուծում չի առաջարկում քաղաքացուն եւ հրատապ կերպով չի տրամադրում քարտ՝ մարդկանց ստիպելով ամիսներով հերթի սպասել եւ անաշխատանք մնալ: Թե որքանով գործ ունենք քաղաքացու իրավունքների ոտնահարման հետ, «Իրավունք»-ը զրուցել է փաստաբան ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ հետ:

— Նախ կխնդրեմ մեր ընթերցողների համար, ովքեր վստահաբար կանգնել եւ դեռ կանգնելու են նույնակակացման քարտ ձեռք բերելու խնդրի առաջ, առավել մատչելի բացատրել, թե 2026 թվականից սկսած, օրենքի համաձայն, ի՞նչ պահանջ է ներկայացվում՝ քարտերի վերաբերյալ:

— Ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության՝ աշխատանքային պայմանագիրն էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով։ Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:

Ստացվում է, որ ըստ նոր «պարտադրանքի»՝ աշխատանքային պայմանագիր, որպես այդպիսին, կարող է կնքվել բացառապես էլեկտրոնային եղանակով։

Մի կողմից, նշված կարգավորումը, որպես այդպիսին, առերեւույթ ոչ իրավաչափ որակել չի կարելի, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը վաղուց նախատեսում է մի իրավիճակ, երբ որոշ տեսակի պայմանագրեր կարող են կնքվել գործարքներ կնքելու համար նախատեսված ցանկացած ձեւով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձեւ սահմանված չէ: Այսինքն, եթե ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է, որ աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային եղանակով, ստիպված ենք առաջնորդվել այդ կարգավորմամբ։

Մյուս կողմից, ինձ համար առնվազն անհասկանալի է նման պարտադրանքի իմաստն այս փուլում, երբ քաղաքացիների մեծ մասի համար թվային ստորագրությունը հասանելի չէ։ Հատկապես ավագ սերնդի համար խնդիր է թվային հարթակներից օգտվելը։

— Քարտերը ձեռք բերելու համար, արդեն իսկ կուտակվել են մեծաքանակ հերթեր՝ տարբեր շրջաններում: Ստացվում է, որ քաղաքացու աշխատանքի ընդունվելը հետաձգվում է այն պատճառով, որ անձնագրային բաժիններում նախ հայտերը նախատեսվածից շատ են եւ հետո, տվյալ կառույցը չի հասցնում պատշաճ կերպով սպասարկել դիմողներին:

— Իհարկե, ամենամեծ խնդիրը հերթագրումն է։ Նախ, հերթագրումը կատարվում է առցանց, ինչն ավագ սերնդի համար կարող է դժվար լինել։ Հաջորդիվ, այցելության օրվա հասանելիությունն է։ Այս պահին, օրինակ, Դավթաշեն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում առաջին հասանելի այցելության օրը 2026թ․ մայիս ամսին է, Էրեբունու անձնագրային ծառայությունում առաջին հասանելի  այցելության օրը 2026թ․ հունիս ամսին է։ Խոսքերն ավելորդ են։

Եթե պետությունը պարտադրում է աշխատանքային պայմանագիրը (որը որպես պայմանագրի տեսակ համատարած կնքվող պայմանագիր է) կնքել էլեկտրոնային ստորագրությամբ, ակնհայտ է, որ պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք չխոչընդոտե՛ն աշխատանքային պայմանագիր կնքելուն եւ փաստացի չհագեցնե՛ն քաղաքացիների՝ աշխատանքի անցնելու իրավունքի խախտման։

Էլեկտրոնային ստորագրոթյուն ունենալու համար անհրաժեշտ նույնականացման քարտի տրամադրումը պետք է ժամեր տեւի, ոչ թե ամիսներ։

Նույն խնդիրն առկա է նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացելու հարցում։ 2026թ․ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներն ընդունվում են բացառապես էլեկտրոնային հարթակում, եւ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրոթյուն։

Ակնհայտ է, որ մի շարք իրավունքներ էլեկտրոնային ստորագրություն ունենալու պայմանով իրացնել պարտադրող պետությունը տրամաբանորեն պետք է ապահովի նույնականացման քարտի արագ եւ մատչելի ստացումը։ Մինչդեռ, հաշվի առնելով առկա հերթերը, կարելի է փաստել, որ պրոցեսը տապալված է։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ձեւական նորարարությունները հանգեցնում են քաղաքացիների իրավունքների խախտումների եւ սահմանափակումների։

— Նույնականացման քարտ չունենալու պատճառով, որպեսզի քաղաքացին չտուժի եւ չկորցնի իր աշխատանքային պայմանագիրը, օրենքն ինչպիսի՞ այլընտրանք է առաջարկում:

— Գաղտնիք չէ, որ աշխատանքային իրավունքի ոլորտում ամենամեծ խնդիրը ստվերային աշխատուժն է, «չգրանցված» աշխատողները։ Օրենսդիրը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքային պայմանագրերի կնքումը  այդ թվում նաեւ դրանց կնքումը արագ եւ մատչելի դարձնելուն ուղղված գործառույթներով։ Մինչդեռ, առավել բարդացված ընթացակարգը, մեղմ ասած, չի նպաստում աշխատողներին օրինական դաշտ բերելուն։

Նախկինում գործող կարգավորմամբ օրինական աշխատանքի անցնելու համար բավարար էր կնքել հասարակ գրավոր աշխատանքային պայմանագիր։ Ավելին, աշխատանքը համարվում էր օրինական, երբ առկա էր գործատուի հրամանը՝ աշխատողին աշխատանքի ընդունելու մասին՝ նույնիսկ առանց աշխատանքային պայմանագրի։ Ներկայումս օրինական աշխատանքի անցնելու համար հարկավոր է կիրառել էլեկտրոնային ստորագրություն։ Քաղաքացիների մեծ մասը նույնիսկ պատկերացնում չունեն, թե ինչ է էլեկտրոնային ստորագրությունը։

Այսինքն, նախկինում աշխատանքային պայմանագիրն ուներ այլընտրանք՝ գործատուի կողմից աշխատանքի ընդունելու մասին հրաման։ Ներկայումս նման այլընտրանք առկա չէ։

Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար նախ հարկավոր է ունենալ նույնականացման քարտ։ Տարիներ առաջ տրված նույնականացման քարտերն ունեին կրիչ, որտեղ արդեն իսկ զետեղված էր որոշակի ինֆորմացիա։ Դրանցով կարելի է էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնել ավելի դյուրին եղանակով եւ ստորագրությունը դնել համակարգչի միջոցով։ Հարկավոր է ձեռ բերել նույնականացման քարտ ընթերցող սարք։ Նոր սերնդի նույնականացման քարտերը չունեն կրիչ։ Դրանք կցվում են բջջային հեռախոսահամարի քարտին, եւ էլեկտրոնային ստորագրության վավերացումը կատարվում է բջջային հեռախոսի միջոցով։

Այսինքն, եթե նախկինում աշխատանքային պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ էր անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ, թուղթ եւ գրիչ, ներկայումս աշխատանքային այմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ունենալ նույնակացման քարտ, ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն, համակարգիչ կամ բջջային հեռախոս, համապատասխանաբար կամ համակարգչի միջոցով նույնականացման քարտ ընթերցող սարք, կամ նույնականացման քարտի տվյալներով նույնացված բջջային քարտ։ Ավագ սերնդի համար տեխնիկական նման հագեցվածությունը խնդիր է՝ հաշվի առնելով, որ այդ ամենից նաեւ հարկավոր է օգտվել իմանալ։

— Օտարերկրյա քաղաքացիներից եւս պահանջվո՞ւմ է նույնականացման քարտ՝ Հայաստանում ապրելու եւ գործունեություն ծավալելու համար:

— Օտարերկրյա քաղաքացիների դեպքում իրավիճակն ավելի բարդ է։ Էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար հարկավոր է ունենալ հանրային ծառայություների համարանիշ։ Հանրային ծառայություների համարանիշ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ կացության կարգավիճակ։ Ստացվում է, որ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին չի կարող գալ Հայաստան եւ միանգամից դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ հանրային ծառայություների համարանիշ եւ էլեկտրոնային ստորագրություն ունենալու համար նախ ստիպված է դիմել եւ ստանալ կացության կարգավիճակ։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սեպտեմբերի 23-24-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանաԻսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Էրդողանի ելույթի ժամանակ 2024 թվականին Պենտագոնը կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումըՄեկ ընդդիմադիր համայնքապետ ասեք, որ ընտրվել է ու չի հետապնդվել․ Քրիստինե ՎարդանյանՀիվանդ միտք ա, երբ երկրի ղեկավարն ասում ա՝ կոշիկներդ հանելու եմ. ՕրբելյանՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված