Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

«Դե ուրեմն, անցանք գործի». Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը

Քրեական

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի ուղերձը՝ բանտից.

«Արտաքին աշխարհից կտրված վիճակում, երբ ուղեղդ ազատ է ամեն տեսակ տեղեկատվական աղբից և աղմուկից, ավելի պարզ ու տեսանելի է այս իշխանություններից ազատվելու բանաձևը, ընդ որում, խնդիրը ընդդիմադիր դաշտում է, որը հնարավորինս պետք է պարզեցնել, որպեսզի ընտրողը մաքսիմալ հեշտ կողմնորոշվի իր քաղաքական նախընտրության մեջ։

Երկրորդը՝ պարզել, վերջապես, ընդդիմադիր բևեռների միջև փոխհարաբերությունները, և հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը։

Երրորդը՝ պարզել միմյանց համագործակցության ձեռքերը և թիրախային խփել մեկ նշանակետի՝ միտված իշխանությունը բռնազավթած թափառախմբի հեռացմանը։

Չորրորդը՝ պարզապես հավատալ և վստահել միմյանց՝ ամուր պահելով թիկունքն ու կողքերը։

Եվ կլինի այն, ինչ կլինի, չէ՞ որ ամեն հանճարեղ բան պարզության մեջ է։

Պարզ է, չէ՞։

Դե ուրեմն, անցանք գործի»։

Արմավիր ՔԿՀ, 04.02.2026թ.

Խաչիկ Գալստյան»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ