Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ՝ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։

Ըստ նրա՝ այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։

«Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են` թե´ բնակապահովման, թե´ զբաղվածության, թե´ սոցիալական աջակցության ուղղություններով։

Մասնավորապես`շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է՝ շուրջ 2 միլիարդ դոլար բյուջեով։

Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30,000 դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44000 անձ, կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6000 է. այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։

Ավելին, շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։

Ղարաբաղից տեղահանված շուրջ 25 000 անձ ներկայումս ունի ֆորմալ զբաղվածություն։

Առհասարակ սոցիալական խնդիրների և աղքատության հաղթահարման հարցում պետության քաղաքականությունը հստակ է․ ճանապարհը մեկն է՝ աշխատանքը։ Պետությունը խրախուսում է աշխատանքը՝ որպես կյանքի դժվարին իրավիճակից դուրս գալու հիմնական միջոց, և հետևողականորեն իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների կայուն և երկարաժամկետ զբաղվածության ապահովմանը։

ԱՍՀ նախարարությունը տարբեր ձևաչափերով շարունակաբար հանդիպումներ է ունենում Ղարաբաղի մեր հայրենակիցների հետ, լիարժեք տեղեկացված է նրանց հուզող խնդիրներից, իսկ պետության կողմից իրականացվող քաղաքականությունները մշակվում են՝ նաև հաշվի առնելով հայրենակիցների կարիքներն ու դիտարկումները»,- ասվում է պարզաբանման մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված