Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Երբ խոսքը 12 տրիլիոնի մասին է, Ուկրաինան կարող է միայն «մանրադրամի» դերում լինել

Միջազգային

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևը Ժնևում բանակցություններ կվարի ամերիկյան պատվիրակության հետ։

Բայց ահա, ըստ տարածված տեղեկությունների, Դմիտրիևը չի լինի ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։

Այսպիսով հարց է ծագում` այդ դեպքում ինչի՞ շուրջ է նա բանակցելու եւ մինչ այս բանակցել ամերիկացիների` Ուիտկոֆի եւ Քուշների հետ: Հաշվի առնելով ավելի վաղ տարածված լուրը, որ Մոսկվան պաշտոնապես Վաշինգտոնին է փոխանցել տնտեսական համագործակցության մասին «Դեմիտրիեւի ծրագիրը», որը, ըստ տարբեր աղբյուրների, ունի աննախադեպ` 12 տրիլիոն դոլար ծավալ, կարելի է եւս մեկ անգամ համոզվել, որ ռուս-ամերիկյան երկկողմ բանակցությունենրի թեմատիկան տնտեսականն է: Իսկ Ուկրաինան, երբ խոսքը 12 տրիլիոնի մասին է, կարող է միայն «մանրադրամի» դերում լինել:

Ամեն դեպքում, Թրամփն այսօր հերթական անգամ հայտարարեց` Զելենսկին «պետք է շարժվի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Հակառակ դեպքում նա կկորցնի հակամարտությունը վերջ դնելու հիանալի հնարավորությունը. նա պետք է գործի»: 12 տրիլիոնանոց մեգագործարքի պարագայում նման դիրքորոշումը լիովին հասկանալի է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ