Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կամխատեսմամբ՝ հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի երեկոյան, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

 

Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, փետրվարի 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

 

Երևանում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

 

Երևան քաղաքի փետրվարի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.6°C (2016թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.3°C (2017թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.2°C

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ