Սամվել Բաբայանը՝ ընտրություններին մասնակցելու եւ Անդրանիկ Թեւանյանի մասին
«Կմասնակցեմ ընտրություններին, թե՝ ոչ, որոշում կայացնելուց հետո՝ մարտի առաջին տասնօրյակում կհայտնեմ հասարակությանը,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի ՊԲ նախկին ղեկավար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ լեյտենատ Սամվել Բաբայանը։
Հարցին, թե ի՞նչ կասի ժամանակին իր կուսակցությունով առաջադրված պատգամավորի թեկնածու, իսկ այսօր այլ քաղաքական ուժի հետ հանդես եկող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին, միայն նկատեց. «Անդրանիկ Թեւանյանի հետ մենք ընկերություն ենք արել, նրա ներկայիս քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Այսքանը, շնորհակալ եմ»։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
