Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ հանրապետությունում փետրվարի 18-19-ը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով:

 

Սյունիքի ու Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 23-ից 24 աստիճան տաքության, Արարատյան դաշտում՝ մինչև 19 աստիճան տաքության, Երևանում սպասվում է մինչև 17-ից 18 աստիճան տաքություն:

 

Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

 

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.5°C (2016թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.9°C (1993թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.1°C

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ