Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Թեհրանը մտահոգություն ունի, որ իսրայելցիները կարող են ի վերջո հայտնվել Հայաստանում. «Ալիք» օրաթերթի խմբագիրը TRIP-ի հետեւանքների մասին

Հանդիպում

Գլխավոր նպատակը, որը Արևմուտքն ու ԱՄՆ-ն փորձում են իրականացնել TRIP-ի միջոցով, տարածաշրջանում անվտանգության միջավայրի, աշխարհաքաղաքական հավասարակշռության և ուժերի հարաբերակցության փոփոխությունն է։ Իրանի համար սա, առաջին հերթին, լի է չափազանց լուրջ անվտանգության մարտահրավերներով, քանի որ արևմտյան ուժերի ներկայությունը անընդունելի է, հատկապես նրա սահմանների մոտ,-TRIP-ի միջանցքի վերաբերյալ նման գնահատակ է հնչեցնում  Թեհրանում հրատարակվող «Ալիք» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը, ընդգծելով

- Իրանը կկորցնի նախորդ տարիներին ունեցած բացառիկ տարանցիկ առավելությունն ու կարևորությունը: Արդյունքում Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես՝ անվտանգության ոլորտում, կտրուկ կնվազի։ Ավելին, սա փաստացի նշանակում է ամերիկյան, ՆԱՏՕ-ի և արևմտյան ուժերի անմիջական ներկայություն անմիջապես Իրանի սահմանների մոտ։ Եվ սա այն դեպքում, երբ Իրանը 1991 թվականից ի վեր գործնականում որևէ խնդիր չի ունեցել այս ոլորտում։ 

Իրանական կողմն ունի նաև այլ մտահոգություններ Թեհրանը մտահոգություն ունի, որ իսրայելցիները կարող են ի վերջո հայտնվել Հայաստանում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ