Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Իսկ Թրամփի ցանկությունները համապատասխանո՞ւմ են նրա հնարավորություններին

Միջազգային

Ի­հար­կե, ե­թե ԱՄՆ–ն ցան­կա­նում է կենտ­րո­նա­նալ Հա­րա­վա­յին Կով­կա­սում` դե­պի Կենտ­րո­նա­կան Ա­սիա ծա­վալ­վե­լով հան­դերձ (Տես նաեւ https://iravunk.com/?p=334650&l=am), ա­ռաջ­նա­յին քայ­լե­րից մե­կը Ի­րա­նի խնդի­րը լու­ծելն է: Եվ այս­տեղ մեկ հե­տաքր­քիր նյո­ւանս. թեեւ հատ­կա­պես արևմտ­յան աղբ­յուր­նե­րը հա­մա­ռո­րեն պնդում են, թե Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու ո­րո­շու­մը Վա­շինգ­տոնն ար­դեն կա­յաց­րել է, իսկ բա­նակ­ցութ­յուն­ներն օգ­տա­գործ­վում են պա­տե­րազ­մի նա­խա­պատ­րաս­տա­կան ​​աշ­խա­տանք­ներն ա­վար­տե­լու հա­մար ժա­մա­նակ շա­հե­լու նպա­տա­կով, սա­կայն այդ մո­տե­ցու­մը շա­րու­նա­կո­ւմ է մի շարք ան­պա­տաս­խան հար­ցեր ա­ռա­ջաց­նել:

Ա­մե­նագ­լխա­վոր­նե­րից մե­կը. ե­րեկ Ժ­նե­ւում, մինչ ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, Ս­թիվ Ո­ւիտ­կո­ֆը և Ջա­րեդ Քուշ­նե­րը հան­դի­պե­ցին Ա­րախ­չիի հետ: Սա, թե­րեւս, ազ­դակ է այն մա­սին, որ Ուկ­րաի­նա­յի եւ Ի­րա­նի հետ կապ­ված գոր­ծըն­թաց­նե­րը մնում են մեկ ընդ­հա­նուր շղթա­յում, որ­տեղ լու­ծում­նե­րը շատ բա­նով կախ­ված են ռուս­–ա­մե­րիկ­յան գոր­ծըն­թաց­նե­րից: ԱՄՆ­–ն, ի­հար­կե, կա­րող է ո­րո­շել` Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի մեջ մտնել: Բայց դա նաեւ կնշա­նա­կի, որ ռուս­–ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը եւս պետք է այդ ի­րա­վի­ճա­կում հա­մա­րել ձա­խող­ված:

­Սա, կրկնենք, միան­գա­մայն հնա­րա­վոր տար­բե­րակ է: Պար­զա­պես մեկ բան է այս պա­հին հաս­տատ` վերջ­նա­կան ո­րո­շում­ներ դեռ գո­յութ­յուն չու­նեն: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նաեւ այն հան­գա­ման­քը, որ Մոսկ­վան ու Պե­կի­նը շա­րու­նա­կում են հա­մա­ռո­րեն ի ցույց դնել, որ ոչ մի պա­րա­գա­յում Ի­րա­նին մե­նակ չեն թող­նի: Այ­սինքն, ԱՄՆ–ն միա­ժա­մա­նակ ե­րե­քի հետ կոնֆ­լիկ­տի մեջ մտնե­լու հե­ռան­կա­րին կա­րող է բախ­վել:

Այս վեր­ջին հան­գա­ման­քի մա­սին ա­վե­լորդ ան­գամ փաս­տեց ՌԴ նա­խա­գա­հի օգ­նա­կան Նի­կո­լայ Պատ­րուշ­ևի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ Ռու­սաս­տա­նը, Չի­նաս­տա­նը և Ի­րա­նը ի­րենց նա­վերն ու­ղար­կել են Հոր­մու­զի նե­ղու­ցում անց­կաց­վող «Ծո­վա­յին անվ­տան­գութ­յան գո­տի 2026» ռազ­մա­ծո­վա­յին զո­րա­վար­ժութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։

­Գու­մա­րած սրան, ի­րա­նա­կան տե­ղե­կաց­ված աղբ­յուր­նե­րը մի գլուխ հայտ­նում են Չի­նաս­տա­նից եւ Ռու­սաս­տա­նից դե­պի Ի­րան շա­րու­նակ­վող ակ­տիվ ռազ­մա­կան բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի մա­սին: Օ­րի­նակ` նա­խօ­րեին տե­ղե­կութ­յուն ե­ղավ ռու­սա­կան «Գի­շե­րա­յին որ­սորդ» ուղ­ղա­թիռ­նե­րի նոր խմբա­քա­նակ տրա­մադ­րե­լու մա­սին: Օ­րերս էլ իս­րա­յել­յան աղբ­յուր­նե­րը հայտ­նե­ցին, որ Պե­կի­նը Թեհ­րա­նին է փո­խան­ցել Dong Feng–17 հրթիռ­նե­րի ո­րո­շա­կի խմբա­քա­նակ: Ե­թե դա հա­վաս­տի է, ա­պա այդ փաստն ԱՄՆ-ի հա­մար լուրջ խնդիր­ներ է խոս­տա­նում: Բանն այն է, որ Dong Feng-17-ը հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ է, որն ու­նակ է նաեւ մա­նեւ­րել, ին­չը նրան դարձ­նում է հա­կա­ռա­կոր­դի ՀՕՊ-ի հա­մար գրե­թե ան­խո­ցե­լի թի­րախ: Երկ­րոր­դը, Dong Feng-17-ը կա­րող է օգ­տա­գործ­վել ինչ­պես ցա­մա­քա­յին, այն­պես էլ ծո­վա­յին շարժ­վող օբ­յեկտ­նե­րի դեմ` պահ­պա­նե­լով ճշգրտութ­յան բարձր մա­կար­դակ: Այ­սինքն, նման միա­վո­րը կա­րող է արդ­յու­նա­վետ լի­նել թշնա­մու խո­շոր նա­վե­րի դեմ, ինչ­պի­սիք են ա­վիա­կիր­նե­րը: Իսկ թե ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե Ի­րա­նը թե­կու­զեւ մեկ ա­մե­րիկ­յան ա­վիա­կիր խո­ցի, դժվար չէ կռա­հել: Ա­ռա­վել եւս, որ ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը խո­սում են այն ռազ­մա­վա­րութ­յան մա­սին, ո­րը Թեհ­րա­նը պատ­րաստ­վում է կի­րա­ռել պա­տե­րազ­մի դեպ­քում: Այն է` ա­ռա­վե­լա­գույն շատ կո­րուստ­ներ պատ­ճա­ռել թշնա­մուն: Դե­պի ԱՄՆ դա­գաղ­նե­րի մեծ հոս­քի դեպ­քում Թ­րամ­փը հա­զիվ թե կա­րո­ղա­նա պա­հել իր ա­թո­ռը:

Ու մյուս կող­մից, հար­ցեր կան նաեւ ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան պո­տենց­իա­լի հետ կապ­ված: Ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը մի գլուխ մատ­նան­շում են, որ Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մը չի կա­րող ա­րագ լի­նել: Մինչ­դեռ, Իս­րա­յելն ու­նի զար­գա­ցած պաշտ­պա­նա­կան արդ­յու­նա­բե­րութ­յուն, սա­կայն ար­տադ­րութ­յան ծա­վալ­նե­րը սահ­մա­նա­փակ են, ին­չը նրան դարձ­նում է խիստ կախ­ված ԱՄՆ մա­տա­կա­րա­րում­նե­րից: ԱՄՆ-ն­ ինքն ու­նի զեն­քի զգա­լի պա­շար­ներ, սա­կայն նրա զի­նա­նո­ցի մի մա­սը հնա­ցած է և չի կա­րող արդ­յու­նա­վե­տո­րեն օգ­տա­գործ­վել: Նա­խորդ պա­տե­րազ­մի փոր­ձը ցույց տվեց, որ, օ­րի­նակ, «Տո­մա­հավկ» հրթիռ­ներն ու­նեն ձա­խող­ման բարձր մա­կար­դա­կ, քա­նի որ այդ (եւ ոչ միայն) զի­նամ­թեր­քի հիմ­նա­կան պա­շար­նե­րի ծա­ռա­յութ­յան ժամ­կե­տը մոտ է ա­վարտ­վե­լուն: Վեր­ջա­պես, թեեւ փոր­ձել են Իս­րա­յե­լը պա­տել ՀՕՊ հա­մա­կար­գի հսկա ցան­ցով, սա­կայն ան­ցած պա­տե­րազ­մի վեր­ջին օ­րե­րին, այն է` բա­խում­նե­րի մո­տա­վո­րա­պես 10–րդ­ օր­վա­նից սկսած Իս­րա­յելն ու­ներ ՀՕՊ հրթիռ­նե­րի լուրջ պա­կա­սորդ: Իսկ դրանք լրաց­նե­լը եր­կա­րա­տեւ գործ է, ան­գամ հսկա ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ ու­նե­նա­լով: Միայն թե այդ հսկա մի­ջոց­նե­րը չկան: «Ոս­կու հե­ղաշր­ջում» կոչ­ված գոր­ծար­քը, որն ա­ռաջ են տա­նում Չի­նաս­տանն ու Ռու­սաս­տա­նը, վեր­ջին մեկ տար­վա մեջ 70 տո­կո­սա­նոց եւ վեր­ջին 3 տար­վա ըն­թաց­քում` մոտ 3 ան­գա­մա­նոց ար­ժեզր­կում ստեղ­ծե­ցին դո­լա­րի հա­մար: Ու ինչ տե­ղի կու­նե­նա, ե­թե ել­նե­լով ռազ­մա­կան անհ­րա­ժեշ­տութ­յու­նից, ԱՄՆ–ն մին­չեւ վերջ միաց­նի «դո­լար տպող մե­քե­նան», դժվար չէ կռա­հել: Ժա­մա­նա­կին Ի­րա­քի դեմ պա­տե­րազմն ԱՄՆ­–ի վրա նստեց մոտ 5 տրի­լիոն դո­լար: Ու ի՞նչ կնստի Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը, շատ էա­կան հարց է:

­Վի­ճակն էլ ա­վե­լի է բար­դա­նում, որ այս հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րի ֆո­նին, ԱՄՆ­–ի թիվ 1 թշնա­մին` Ի­րա­նը, կշա­րու­նա­կի, ըստ սո­վո­րութ­յան, հեր­թա­կան մեծ պա­տե­րազ­մից շատ մեծ փո­ղեր վաս­տա­կել: Այ­սինքն, Ի­րա­նից հե­տո ԱՄՆ–ն այ­լեւս կու­նե­նա՞ Չի­նաս­տա­նի հետ բախ­ման գնա­լու պո­տենց­իալ, շատ մեծ հարց է դառ­նում:

­Մի խոս­քով, Թ­րամփն ակն­հայ­տո­րեն շատ մեծ ցան­կութ­յուն­ներ ու­նի: Բայց արդ­յոք նրա ցան­կութ­յուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նո՞ւմ են հնա­րա­վո­րութ­յուն­նե­րին. այս­տեղ շատ մեծ հար­ցա­կան կա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ