Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․ Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞ Սամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունը Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

«Ժողովուրդ». Երկրորդ քր. գործը` Կոնջորյանի եղբոր դեմ

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ 2-րդ քրեական գործն է հարուցված եղել։ Նա կրկին կանգնել է դատարանի առաջ։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկված պայմաններում, վարել է ավտոմեքենա։ Սա այն պայմաններում, երբ եղբայրը իշխող ՔՊ-ի կարկառուն դեմքերից է, և անպատժելիությունը երաշխավորված է եղել։

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Ավետ Արսենի Կոնջորյանը, 07.07.2025 թվականի վարչական իրավախախտման գործով որոշմամբ 1 տարի ժամկետով՝ 07.07.2025 թվականից մինչև 07.07.2026 թվականը, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում՝ «Օրիգինալ ֆուդ»-ի մոտակայքում, վարել է «Մերսեդես» մակնիշի 11 IM 110 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում կանգնեցվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրությունը։ Դատարանում, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ձև 8 տեղեկանքը, համաձայն որի՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նախաձեռնվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ՝ նախկինում դատապարտված չլինելու հիմքով։

Արդյունքում դատարանը վճռել է Ավետ Արսենի Կոնջորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամի չափով։

ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառմամբ՝ Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ նշանակված տուգանքի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի վճարումը թույլատրել կատարել 1 (մեկ) տարվա ընթացքում։

Ավետ Արսենի Կոնջորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո՝ վերացնել։

ArmLur.am-ը զրուցեց Ավետ Կոնջորյանի փաստաբան Մելանյա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու են դատարանում նշել, որ նա նախկինում դատապարտված չի եղել։ Վերջինիս հայտնեցինք, որ Ավետ Կոնջորյանը խարդախության համար նախկինում դատապարտված է եղել, և մեղադրական վճիռ կա նրա մասով, որի էկրանապատճեները «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր։

Փաստաբանը նշեց, որ ժամկետներ գոյություն ունեն, որոնց լրանալուց հետո անձն այլևս դատապարտված չի համարվում, և սա միայն Ավետ Կոնջորջյանին չի վերաբերում։ Նա նշեց նաև, որ վերոնշյալ գործով նույնպես, եթե տուգանքը վճարի նույն պահին, ապա նորից կհամարվի դատվածություն չունեցող անձ։

Դատելով իրավիճակից՝ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր համար նախկինում խարդախության գործով կալանավորվելն ու դատապարտվելը դաս չի եղել, և նա տարիներ անց կրկին խախտել է օրենքը ու կրկին հայտնվել դատարանի առաջ։ Դե հիմա արդեն՝ եղբոր իշխանական հովանու ներքո»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետոՈստիկանությանը գեոլոկացիայով ցույց ես տալիս՝ որտեղ ա գողացված հեռախոսը, չեն հայտնաբերումՍամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունըԱդրբեջանի ու ՀՀ-ի կիբեռանվտանգության մեջ «սարեր-ձորեր» կան. տվյալների բազան հարձակման թիրախ կդառնաԻսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցԻնչի՞ է ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մեծանում, եթե չեն կարողանում հեռախոսների «սև շուկան» վերահսկելՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարարՀանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքներըՆոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված