Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ինչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալ Մակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg ԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայից

Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց

Պատահար

Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրևանդ փողոց 102 հասցեում գտնվող «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին, Երևանի բնակիչներ 23-ամյա Սերգեյ Ս․-ին, 20-ամյա Հարութ Մ․-ին, 22-ամյա Ֆելիքս Կ․-ին, 23-ամյա Արման Ա․-ին, 40-ամյա Յանիս Ա․-ին և 46-ամյա Վադիմ Հ․-ին, որտեղ պարզվել է, որ Յանիս Ա․-ն և Վադիմ Հ․-ն վիճաբանել են Հարութ Մ․-ի, Արթուր Հ․-ի, Սերգեյ Ս․-ի, Ֆելիքս Կ․-ի և Արման Ա․-ի հետ, ինչի ժամանակ անհարգելից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը միմյանց հասցեներին հայհոյանքներ են հնչեցրել և քաշքշել։

 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/02/19/1300193

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». BloombergԱՄՆ-ն ստիպված էր իր բոլոր ստրատեգիական ռմբակոծիչները դուրս է բերել Բրիտանիայի ռազմաբազայիցՌուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը մտնում են լուսնի ուսումնասիրության մրցավազքի մեջ. The New York TimesՌուսաստանը շարունակում է ոչնչացնել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքները. ուկրաինական աղբյուրԱհա թե ինչպես են Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները բողոքում ոստիկանական բռնության դեմ (Տեսանյութ)Մասիսի՞, թե՞ Ավինյանի գլխին են սեւ ամպեր կուտակվելժամեր առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի է ինձ հետ կապ հաստատել, եւ փաստել, որ Ա.Հ-ն ուղարկել արհեստական բանականությամբ գեներացված իմ լուսանկարները, ինչպես նաև իմ հեռախոսահամարը ներառող կեղծ տեխնիկական տվյալներ է իրեն տրամադրել Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված