Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ ճանաչվել է լավագույնն այս շաբաթ Կոնֆերենցիաների լիգայում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» առավելության էր հասել 1:0 հաշվով պաշտպան Հովհաննես Համբարձումյանի գեղեցիկ գոլի շնորհիվ։