Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մխիթարյանը` իր խփած գոլի մասին

Սպորտ

 

Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 75-րդ րոպեին բացեց Հենրիխ Մխիթարյանը, խաղից հետո հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով.

«Շատ երջանիկ եմ և՛ ինձ, և՛ թիմի համար: Չափազանց կարևոր հաղթանակ էր։ «Լեչեի» դեմ խաղալը հեշտ չէր,  գործ ունեինք շատ կազմակերպված թիմի հետ, որը գրեթե ազատ տարածություններ չի թողնում: Մենք գիտեինք, որ երկրորդ խաղակեսում նրանց տեմպը կընկնի, և կկարողացանք հետևողականորեն ճնշում գործադրել: Մենք ցանկանում էինք հաղթել, ուստի յուրաքանչյուրս պետք է տար իր առավելագույնը:

Գոլի դրվագում վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ ու դարձա գոլի հեղինակ, թեև իրականում այնտեղ պետք է Բաստոնին լիներ: Այժմ պետք է նայենք առաջ և կենտրոնանանք հաջորդ հանդիպման վրա. լավագույնս կնախապատրաստվենք դրան, կանենք առավելագույնը, և դա կանենք մեր երկրպագուների աջակցությամբ»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Ինտերի» պաշտոնական կայքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ