Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը

Քրեական

Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին փոխանցել են ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան 9 հասցեում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 1 անձ հիվանդանոցում մահացել էր, բազմաթիվ քաղաքացիներ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ  Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով: Մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ