Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿ ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Սպորտ

Փետրվարի 23-ին, Բուլղարիայում մեկնարկեց Բռնցքամարտի Ստրանջայի հեղինակավոր 77-րդ միջազգային մրցաշարը։ Մեր երկրի ներկայացուցիչ, անվանի մարզիկ, Եվրոպայի ու Աշխարհի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, Աշխարհի առաջնության մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյանից ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ, հերթական անգամ բախվեց անարդարության մրցավարների կողմից, վերջիններս բացահայտ անարդար վարվեցին Նարեկի հանդեպ ու նրա հաղթանակը գողացան շնորհելով տեղացի բուլղարացի մրցակցին Ռոսելին Բաչևսկուն, զուտ այն պատճառով, որ մրցաշարը նրանց երկրում է ընթանում: Սակայն, Նարեկ Մանասյանը շատ լավ մենամարտ ցուցադրեց, միավորներով էլ էր առաջ մրցակցից ու շատ ակտիվ էր, մրցակիցը շատ պասիվ մարտ էր վարում։

Հիշեցնենք, որ անցած տարի Դուբայում կայացած IBA Աշխարհի առաջնությանը ևս մրցավարները անարդար գտնվեցին Նարեկի հանդեպ ու հաղթանակը շնորհեցին մրցակցին։ Երբեք չի կարելի նման անարդար վարվել մարզիկի հանդեպ, չի կարելի այդպես վարվել մարզիկի ճակատագրի հետ։ Նման ստահակ մրցավարները, երբեք չպիտի տեղ ունենան նման մրցաշարերում։ Դատապարտում եմ նման վերաբերմունքը մեր անվանի մարզիկի հանդեպ, նման մրցավարները պետք է արժանանան շատ կոպիտ վերաբերմունքի ու միանգամից հեռացվեն աշխատանքից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ