⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է. Aysor.am

Քրեական

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։ Այս մասին ի պատասխան Aysor.am-ի հարցի, հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրան մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ 

Նշենք, որ տնօրենը վերանշանակումից հետո պաշտոնավարել էր մեկուկես աշխատանքային օր, ինչի դեմ բողոքի էին դուրս եկել երեխաների ծնողները։ Նրանք պնդում էին՝ փաստեր ունեն, որ նա յուրացրել է երեխաներին հատկացված սնունդը, կաշառք է ստացել նաև աշխատավարձեր է յուրացրել, ինչի համար էլ նրա դեմ քրգործ էր հարուցվել։

Դանիելյանին իր նախկին պաշտոնում վերականգնել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը՝ փետրվարի 19-ի կարգադրությամբ՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ