Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Թրամփին արդեն բացահայտ սպառնում են Քենեդու ճակատագրով

Միջազգային

Այս­պի­սով, Թ­րամ­փը չի՞ կա­րող, թե չի՞ ու­զում ա­վար­տին հասց­նել ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցը (Տես նաեւ https://iravunk.com/?p=335064&l=am): Թե­րեւս այն, ինչ ներ­կա պա­հին կա­տար­վում է Ի­րա­նի շուրջ, իր հեր­թին է հար­ցեր ա­ռա­ջաց­նում Թ­րամ­փի ի­րա­կան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի մա­սին:

ԱՄՆ գոր­ծող նա­խա­գահն ի­րեն շատ է սի­րում ներ­կա­յաց­նել որ­պես հաղ­թող: Այն կար­գի, որ ար­դեն, Թ­րամ­փի խոս­քով, ան­գամ «ինքն է հոգ­նել հաղ­թե­լուց»: Ի­րա­կա­նում այդ­պես է, թե` ոչ, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կի­մա­նան: Ա­ռա­վել եւս, որ ԱՄՆ Գե­րա­գույն դա­տա­րա­նը օ­րերս «ջու­րը լցրեց» Թ­րամ­փի «հաղ­թա­նակ­նե­րի» առն­վազն կե­սը` ա­պօ­րի­նութ­յուն հայ­տա­րա­րե­լով Թ­րամ­փի ա­մե­նա­սի­րե­լի խա­ղա­լիք­նե­րից մե­կը` այս­–այն երկ­րին սե­փա­կան քմա­հա­ճույ­քով գեր­բարձր մաք­սա­տուր­քեր սահ­մա­նե­լը: Այս փաս­տը ե­կավ հու­շե­լու, որ ի­րա­կա­նում նե­րա­մե­րիկ­յան լար­վա­ծութ­յու­նը գտնվում է ե­ռա­ցող մա­կար­դա­կի վրա, եւ այն­պես չէ, որ Թ­րամփն ու­նի հա­կա­ռա­կորդ­նե­րի հան­դեպ էա­կան ա­ռա­վե­լութ­յուն: Իսկ դա, ըստ էութ­յան, շատ լուրջ ազ­դակ է ողջ աշ­խար­հի հա­մար. կպա­հի՞ Թ­րամփն իր ներ­կա­յիս դիր­քե­րը գո­նե մին­չեւ այս տա­րե­վերջ, երբ ծրագր­ված են Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներ, ու կա այդ կա­րե­ւոր կա­ռույ­ցը կորց­նե­լու ռիսկ: Իսկ ե­թե չպա­հի, հա­ջորդ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րին նա կու­նե­նա՞ ան­ձամբ կամ միջ­նոր­դա­վոր­ված վե­րար­տադր­ման հնա­րա­վո­րութ­յուն:

Ա­ռա­վել եւս, որ մի շարք այլ խնդիր­ներ եւս գնա­լով տե­սա­նե­լի են դառ­նում: Նախ, Թ­րամփն ակն­հայ­տո­րե­ն կորց­րել է իր հիմ­նա­կան բա­զա­յի` MAGA-ի  ամ­բող­ջա­կան ա­ջակ­ցութ­յու­նը։ Եվ­րո­պան բա­ցա­հայ­տո­րեն չի ճա­նա­չում  նրան: Նա փո­խում է իր ո­րո­շում­նե­րը մի քա­նի ժա­մը մեկ, եւ դ­րանք ա­վե­լի ու ա­վե­լի աբ­սուր­դա­յին են դառ­նում, եւ այս­պես շա­րու­նակ: Բա­նը հա­սավ նրան, որ ռոտ­շիլ­դա­կան The Economist-ի շա­պի­կին ներ­կա­յաց­վեց Թ­րամ­փի դեմ­քը` Քե­նե­դիի նկա­րը վրան (լու­սան­կա­րում): Իսկ սա ար­դեն ան­թա­քույց ակ­նարկ է` Թ­րամ­փին սպառ­նում են Քե­նե­դիի ճա­կա­տագ­րով։

Այ­սինքն, ե­թե դրսում կան կաս­կած­ներ Թ­րամ­փի քա­ղա­քա­կան ճա­կա­տագ­րի հետ կապ­ված, ու­րեմն միայն սրվե­լու է հար­ցը, թե ի­մաստ ու­նի՞ նրա հետ ինչ­–որ լուրջ, ա­ռա­վել եւս` ճա­կա­տագ­րա­կան հաշ­վարկ­ներ կա­պել: Ա­մե­նա­թարմ օ­րի­նա­կը. Գե­րա­գույն դա­տա­րա­նի այդ ո­րո­շու­մը բա­վա­կան էր, որ Հնդ­կաս­տա­նը, ո­րի հետ Թ­րամ­փը դժվա­րութ­յամբ սկսել էր ա­ռեւտ­րա­յին մեծ պայ­մա­նագ­րի նա­խա­պա­տրաստ­ման գոր­ծըն­թաց, հի­մա ար­դեն հրա­ժար­վում է դրա­նից:

Ա­հա այս ամ­բող­ջա­կան ֆո­նին էլ, Թ­րամ­փի հա­մար իս­կա­կան փոր­ձա­դաշտ է դառ­նում Ի­րա­նի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը:

Ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րի կող­մից փետր­վա­րի 21-ին խոս­տաց­ված Ի­րա­նի դեմ հար­ձա­կու­մը տե­ղի չու­նե­ցավ: Բա­ցատ­րում են` վեր­ջին պա­հին ԱՄՆ-ն­ ո­րո­շեց օ­րը տե­ղա­փո­խել: Նույ­նիսկ նոր օր են նշում` փետր­վա­րի 23–ին կամ 24–ին: Սա­կայն մեկ բան հաս­տատ է. Ի­րա­նի վրա հար­ձակ­վե­լու ո­րո­շում Թ­րամփն այդ­պես էլ դժվա­րա­նում է կա­յաց­նել, չնա­յած այն մեծ ու­ժե­րին, ո­րոնք կենտ­րո­նաց­րել է: Ընդ ո­րում, այս­տեղ կա նաեւ այն հար­ցը, թե արդ­յոք հենց այդ տա­տա­նում­նե­րի հա­մար չէ՞, որ Թ­րամ­փին սպառ­նում են Քե­նե­դու ճա­կա­տագ­րով: Մո­տա­վո­րա­պես նման գնա­հա­տում է տի­րում նաեւ ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րի մոտ: Այն է` «Թ­րամ­փը հիա­նա­լի հաս­կա­նում է, որ այս պա­տե­րազ­մից ար­ժա­նա­պատ­վո­րեն դուրս չի գա: Սա­կայն նա պար­զա­պես այլ ընտ­րութ­յուն չու­նի, քա­նի որ սիո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մը կամ կվե­րաց­նի նրան սպա­նութ­յան մի­ջո­ցով, կամ կհրա­պա­րա­կի Էպշ­տեյ­նի մնա­ցած փաս­տաթղ­թե­րը՝ լիո­վին վար­կա­բե­կե­լով նրան եւ նե­տե­լով պատ­մութ­յան աղ­բա­նո­ցը»։

Իսկ հար­ձակ­վե­լու դեպ­քում այլ հե­տե­ւանք­ներ կա­րող են լի­նել: Նախ` նոր խնդիր­ներ նե­րա­մե­րիկ­յան դաշ­տում: Այ­սինքն, ինչ ա­նուն էլ որ Թ­րամ­փը փոր­ձի տալ Ի­րա­նի վրա հար­ձակ­մա­նը, ի­րո­ղութ­յունն այն է, որ նա այս պա­հին այս­տեղ ա­վե­լի մեծ ու­ժեր է կենտ­րո­նաց­րել, այդ թվում` ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիա­յի մոտ կե­սը, քան իրաք­յան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ: Այ­սինքն, Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մը չես գրա­նցի «պատ­ժիչ օ­պե­րա­ցիա» կամ նման այլ տեր­մի­նով. սա պա­տե­րազմ է` ա­մե­րիկ­յան օ­րենսդ­րութ­յու­նից բխող ի­մաս­տով: Մինչ­դեռ ա­ռանց թույլտ­վութ­յան նա­խա­գա­հը ե­թե պա­տե­րազ­մի մեջ է մտնում, դա ոչ թե մեկ, այլ մի քա­նի իմ­պիչ­մեն­տի ա­ռիթ է:

Ա­ռա­վել եւս, որ այդ­պես էլ կաս­կա­ծի տակ է մնում այդ պա­տե­րազ­մի արդ­յու­նա­վե­տութ­յան հար­ցը: Ի­րան­ցի փոր­ձա­գե­տը կար­ծում է, որ այս շա­բաթ ԱՄՆ-ն եւ Իս­րա­յե­լը կա­րող են հար­ձա­կում սկսել Ի­րա­նի վրա, ո­րով, ըստ էութ­յան, Թ­րամ­փը «կս­տո­րագ­րի ի­րենց սե­փա­կան մա­հա­պա­տի­ժը»: Սա ակ­նարկ է, որ ա­ռանց մեծ կո­րուստ­նե­րի այս պա­տե­րազ­մից Թ­րամ­փը դուրս չի գա: Ու ի՞նչ կլի­նի, ե­թե հան­կարծ նա մի քա­նի նավ, էլ չա­սած` ա­վիա­կիր կորց­նի: Ան­գամ մի քա­նի տասն­յակ զին­վո­րա­կան կորց­նե­լը Թ­րամ­փը դժվար թե մար­սի, ե­թե ան­գամ հաղ­թա­կան պա­տե­րազմ ու­նե­նա: ԱՄՆ­–ում, ի­հար­կե, լի­բե­րալ­ներն էլ շատ կցան­կա­նա­յին ի­րա­նա­կան խնդրից ա­զատ­վել, ա­ռա­վել եւս` Թ­րամ­փի ձեռ­քով: Բայց նաեւ, ա­զատ­վե­լով Ի­րա­նից, նրանք հաս­տատ ա­ռի­թը բաց չեն թող­նի, որ նաեւ Թ­րամ­փից էլ ա­զատ­վեն` ա­պօ­րի­նի պա­տե­րազ­մի, եւ հա­նուն դրա, ա­մեն մի զին­վո­րա­կա­նի կորս­տից իս­կա­կան ող­բեր­գա­կան շոու կկազ­մա­կեր­պեն:

­Կարճ ա­սած, Թ­րամփն ի վի­ճա­կի՞ է իր հա­մար նման բարդ, մի քա­նի ուղ­ղութ­յամբ ճնշում­նե­րի պա­րա­գա­յում գլո­բալ հար­ցեր լու­ծել, այդ թվում` ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի: Դ­րա նա­խադր­յալ­նե­րը դժվար է տես­նել:

­Բայց մյուս կող­մից էլ կան տե­ղե­կութ­յուն­ներ, որ Թ­րամ­փի մեր­ձա­վոր­ներն ար­դեն իսկ խո­շոր բիզ­նես–­նա­խագ­ծեր են սկսել ռուս­նե­րի հետ: Այ­սինքն, ի­րա­կա­նում կա­րող է այս խա­ղը մի քա­նի շեր­տով ա­վե­լի խոր­քա­յին լի­նի, քան կա­րե­լի է տես­նել Թ­րամ­փի` ի ցույց դրվող պար­զու­նակ գլուխ­գո­վա­նի կեր­պա­րի տակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ