Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Հոգին վաճառե՞լ սատանային, թե… «Կրկին փորձիր»

Մշակութային

Կայացավ «Կրկին փորձիր» ֆանտաստիկ կինոկատակերգության պրեմիերան: Այն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին Սատանային՝ ստանալով ցանկություններ։

Գլխավոր դերակատարներից դերասան, երաժիշտ, հաղորդավար, հումորիստ, երաժիշտ, երգերի հեղինակ Գարիկ Պապոյանը, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերներից է, նշում է, որ նախագիծը երկար ու հագեցած ճանապարհ է անցել մինչեւ մեծ էկրան բարձրանալը:

«Անցյալ տարի այս ժամանակ քննարկում էինք՝ ինչ պիտի անենք։ Բայց ես չեմ հիշում իմ կյանքում այն կոնկրետ պահը, երբ սկսվեցին ֆիլմի մասին մտքերը, որովհետեւ ամենասկզբից գործընթացում եղել եմ»,– ասում է նա եւ հավելում. «Ես ցնցված եմ Լուիզա Ներսիյանի խաղով: Լուիզան այն կերպարներից է, որ անգամ չենք մտածել: Երբ գրվել է սցենարը, նա միանգամից է եղել: Արմուշի հետ այնքան կերպարներ ենք խաղացել, որ, կարծես, շնչելու նման մի բան է դարձել: Կարոտել էի նրա հետ խաղալուն:  Սոնա Մաթեւոսյանը բացահայտում էր մեր համար: Նա  հենց այս նախագծով է իր առաջին քայլն արել մեծ կինոյում: Արման Սարգսյանի եւ Գրիգոր Գասպարյանի հետ հաճույքով ենք աշխատել՝ որպես ֆիլմի ռեժիսորներ»:

«Իրավունք»-ի  հնչեցրած հարցին, թե ինչ պես ստացվեց, որ ֆիլմում հնչեց հենց Պապոյանի կողմից գրված երգը՝ «Տնակ»-ը, նա պատասխանեց, որ դա եղել է ողջ աշխատանքային կազմի որոշումը:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, որը լսարանին առավել հայտնի է որպես բլոգեր: Ըստ նրա, ֆիլմում նկարահանվելու առաջարկը եղել է անսպասելի․

«Իրավունք»-ի  հարցին ի պատասխան՝ Մարիաննան ասաց, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է օդանավակայանում՝ վերադարձի թռիչքին պատրաստվելիս։

«Գարիկն ասաց՝ գիտե՞ս, որ գլխավոր դերերից մեկն էլ դու ես։ Ես բառացիորեն թռվռում էի հերթի մեջ։ Շատ հուզված էի ու ուրախ»,– պատմում է նա։

Հետագայում կշարունակի՞ Մարիաննան ֆիլմերում նկարահանվել, նա ընդգծեց, որ դա կախված է բացառապես ժանրից: Ի դեպ, «Կրկին Փորձիր»  ֆիլմում նկարահանվել է նաեւ Պապոյանի աղջիկը:

Երաժշտությունից եւ Պապոյանի երաժշտական ճաշակից լավ գիտակ Աննա Թաթարյանի հարցին, թե արդյոք դժվար չէր ռոքի ջատագովին կատարել նման անհասկանալի երգ, նա երկար ծիծաղելուց հետո նշեց. «Անկեղծ շատ դժվար էր: Պահի տեկ քրտնում-սառում էի: Դա ինձնից խլեց ֆիզիկական աշխատանքին հավասարազոր ջանք»: 

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ