Բետոնե սյունն ընկել է ավտոմեքենայի վրա
ՊատահարԱյսօր ավտոպատահար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պ. Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, էլեկտրասյունն էլ ընկել է ավտոմեքենայի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։
Վարորդը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պատահարի փաստով փաստաթղթեր են կազմվում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝