Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Սպորտ

 Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների Աշխարհի կրկնակի չեմպիոն, 18-ամյա մարմնամարզիկ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ 2025 թվականի լավագույն մարմնամարզիկ մրցանակի հավակնորդ է։ Մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի կայքում մեկնարկել է անցած տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ անվանակարգի քվեարկությունը։ «Սա մեծ ձեռքբերում է հայկական մարմնամարզության համար և յուրաքանչյուր ձայն կարևոր է։ Խնդրում ենք քվեարկել մեր մարզիկի օգտին նշված հղումով և տարածել տեղեկությունը, որպեսզի աջակցենք մեր չեմպիոնին միջազգային ասպարեզում», գրված է ՀՊՖ էջում։ Համլետ Մանուկյանի հետ մրցանակի համար պայքարում են սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիևը, սպորտային մարմնամարզության Աշխարհի բրոնզե մեդալակիր, ԵԱ փոխչեմպիոն, շվեյցարացի Նոե Ջայֆերը, սպորտային մարմնամարզության Աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, բրազիլացի Լյուկ Ուայթ Հաուսը։ Հաջողություն մեր մարմնամարզիկ Համլետ Մանուկյանին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ