Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովն արձագանքել է թիմի նախկին ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի քննադատական հայտարարություններին, որոնցում նա խոսել էր մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի մասին.
«Այս իրավիճակը, որն արհեստականորեն ստեղծում է Տիկնիզյանը, վնասում է նախևառաջ հենց իրեն, ոչ թե Գալակտիոնովին։ Սա սեփական իմիջի խաթարում է։ Թիմից հեռացել ես նեղացած՝ պահիր այդ վիրավորանքդ քո մեջ, քանի որ այն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Բոլորն էլ հիանալի հասկանում են՝ եթե մարզիչը քեզ չի ընդգրկում հիմնական կազմ, ուրեմն քո մեջ ինչ-որ բան այն չէ։ Պատճառը պետք է փնտրել սեփական անձի մեջ։ Մարզիչն ինքն իր թշնամին չէ, որպեսզի ուժեղ ֆուտբոլիստին նստեցնի պահեստայինների նստարանին։ Ես հետևում եմ նրա խաղին «Ցրվենա Զվեզդայում», նա լավ տեսք ունի։ Թիմի բազմաթիվ գրոհներ կառուցվում են հենց նրա միջոցով։ Տրանսֆերային շուկայում բոլորը հետևում են քեզ, իսկ այսպիսի արտահայտություններով դու միայն վնասում ես ինքդ քեզ»,-Чемпионат-ի հետ զրույցում նշել է ակումբի նախկին ղեկավարը։