Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ավելի լավ կլինի, որևէ լիգայի միջոցով տեղափոխվել առաջատար առաջնություն. Սպերցյան

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է անցած մրցաշրջանից հետո չկայացած տեղափոխությունների մասին։  Նրա ծառայություններով հետաքրքրված էին հոլանդական «Այաքսը», անգլիական «Լիդսը», իտալական եւ իսպանական ակումբներ։

«Չեմպիոնությունից հետո Եվրոպա տեղափոխվելու ցանկություն կար, բայց չստացվեց։ Կյանք է, ամեն ինչ նորմալ է։ Ես երջանիկ եմ «Կրասնոդարում», որն իմ տունն է։ Այո, չստացվեց մեկնել Եվրոպա, բայց դե ի՞նչ արած։ Բոլորը գիտեն, որ ես ցանկանում եմ իմ ուժերը փորձել Եվրոպայում։ Ձեռքերս ծալելու եւ նստելու մտադրություն չունեմ։ Այդպես միայն ավելի վատ կլինի:

Հիմա գործակալ չունեմ։ Եթե տեղափոխվեմ Եվրոպա, նախասիրություններս ըստ հերթականության՝ Իսպանիա, Իտալիա, Անգլիա՞։ Հավանաբար՝ այսպես։ Չեմ վախենում, բայց ավելի լավ կլինի որեւէ լիգայի միջոցով տեղափոխվել առաջատար առաջնություն։

«Կրասնոդարում» բոլորս ցանկանում եմ կրկնել անցած մրցաշրջանի հաջողությունը, բայց հասկանում ենք, որ ավելի բարդ կլինի։ Անում ենք հնարավոր ամեն ինչ եւ այդ հույսով հանդես ենք գալիս»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ