Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո) Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Բառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին Տոնոյան Բավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ Դավթյան Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը

Հայտնի է ասրյանական «արշավանքի» նոր ուղղությունը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ հայտարարել է, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին: Այս մասին նա հանդես է եկել հայտարարությամբ, ապա նույնը կրկնել երեկ՝ ՀՀ-ում Իրանի դեսպանատան դիմաց: Եվ այստեղ զարմանալին ոչ միայն այն է, թե օդային պատերազմում ի՞նչ են անելու Ասրյանի «արծիվները», եթե թռչել չգիտեն, այլ, որ համանման հայտարարությամբ վերջինս հանդես էր եկել նաեւ 2022 թ.-ին, բայց այդպես էլ տեղ չհասավ: Հիշեցնենք, որ նա նամակ էր գրել ՌԴ նախագահ Պուտինին եւ իրեն բնորոշ պաթետիզմով դիմել՝ «Հայոց Արծիվներ»-ով Դոնբաս մեկնելու թույլտվություն ստանալու համար: Ասրյանը վստահեցրել էր, թե ՌԴ զինված ուժերի կազմում պատրաստ է կռվել Ուկրաինայի իշխանությունների դեմ: Չորս տարի անց՝ նա դեռ Երեւանում է: Այսքանից հետո՝ թերեւս մնում է միայն արձանագրել, թե ինչպես է նույն վճռականությամբ աշխարհաքաղաքական քարտեզի վրա հերթով նշվում ասրյանական «արշավանքի» նոր ուղղությունը, որն այդպես էլ կմնա՝ որպես հերթական բարձրագոչ հայտարարություն եւ ոչ ավելին:

Մեկ այլ ցնցող հայտարարությամբ է հանդես եկել բլոգեր, հաղորդավար ԼՅՈՒՍԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ: Ֆեմինիստական հովերով տարված էքսցենտրիկ սույն անձը, որը մեկ «բռնության ձայնը»-ը շարք էր իրականացնում՝ տպավորություն ստեղծելով, թե հայկական ընտանիքներում բարբարոսական բարքեր են տիրում, մեկ սեքսի ու կուսության մասին մարդկանց պատկերացումների մեջ իր արեւին հեղափոխություն անում եւ այս ամենի համար Արեւմուտքի կողմից արժանանում «Խիզախ կին» միջազգային մրցանակի, հիմա էլ քաղաքական տեսակետներ է սկսել արտահայտել: «Կներեք, իսկ հնարավոր ա՞, օրինակ, նենց անենք, որ Սոնա Ղազարյանին,որպես վարչապետ հնարավոր լինի ընտրել: Էդ անվերջանալի, ձանձրալի «մուժիցկիյ դոժձյ» ցուցակներում տենց «օփշըն» կա՞։ Սիրտս կին վարչապետ ա ուզում։ Էլ տղամարդ ղեկավարներին ու պաշտոնյաներին առհասարակ ամբողջ աշխարհում օրգանապես տանել չի լինում. ահավոր են»,- գրել է նա։ Իսկ մեզ մոտ հարց է ծագում՝ իսկ հնարավո՞ր է, որ իշխանության հետ սերտ հարաբերություններ ունեցող Լյուսին ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի անունը տալով՝ հող է նախապատրաստում Աննա Հակոբյանին վարչապետի թեկնածու կարգելու համար:

Ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական բուռն զարգացումները քիչ էր, մի հատ էլ հայ հանրությանն ակամայից ցնցել է պրիմադոննան: Համացանցում լայնորեն տարածվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԱԼԼԱ ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻ խոսքը, իբրեւ նա Իսրայելից անդրադարձել է «պեռաշկի» ու եգիպտացորեն ուտող Նիկոլ Փաշինյանին ու Ալեն Սիմոնյանին: «Ավելի լավ է ապրել Հայաստանում եւ համեղ կարկանդակներ ու եգիպտացորեն ուտել, քան պատերազմել հարեւանների հետ։ Մենք որոշել ենք տեղափոխվել հանգիստ մի վայր՝ Վանաձորի մոտ։ Ես այստեղ երգել եմ 80-ականներին, ինչպես Զեյնաբ Խանլարովան, հնարավոր է՝ ինձ էլ տան Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում», - կատակել է պրիմադոննան՝ Թել Ավիվից «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո։ Ինչ խոսք, շատ ծիծաղելի է, բայց բավական է գնալ այս լուրի սկզբնաղբյուրի հետեւից եւ կարդալ ճշմարտությունը. «Այստեղ հրապարակվում են բացառապես ֆեյքային՝ կեղծ լուրեր»: Այնպես որ, Պուգաչովայից ավելի շուտ «ինոագենտ» դուրս կգա, քան` վանաձորցի: Իսկ Հայաստանից ժողովրդական արտիտի կոչում հաստատ նա չի ակնկալում, որովհետեւ դեռ 1985թ. է դարձել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ՝ 1984 թ.-ին «Հրազդան» մարզադաշտում իր մենահամերգից հետո:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Առավոտից «ֆեյսբուքյան փոթորիկներ» են, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնումՈւկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիեւին հասցված մաշստաբային հրթիռակոծության արդյունքները (Տեսանյութ, Ֆոտո)Թրամփ. ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿՀութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքինԻնչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համարԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցինՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի ԹուրքմենստանՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունըՍա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ ԲաբուխանյանՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներինԲառիս բուն իմաստով, գոյատեվում ենք, չենք ապրում․ Կարին ՏոնոյանԲավական շատ կարեւոր հարցեր կան, քան Ղրիմի մասով դիրքորոշում ունենալ այս պահի դրությամբ․ ԴավթյանԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված