Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԵԱ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԴԱԼԸ

Սպորտ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականն օդամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցեց Բուլղարիայի հավաքականի հետ։ Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված ԶԱՎԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ, ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆՆ ու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ընդհանուր հաշվարկում գերազանցելով բուլղարներին 17։9 հաշվով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։ Մինչև այս, Հայաստանի հավաքականը Եվրոպայի այս առաջնությունում նվաճել էր 4 ոսկե ու 8 արծաթե մեդալ։ Շարժվող թիրախ, խառը վազք /տղամարդկանց, կանանց, երիտասարդների /մրցաձևում, կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր էր դարձել ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ 370 միավոր։ Տղամարդկանց թիմը ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ՀԱՅԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ դարձել էին թիմային պայքարի ոսկե մեդալակիրներ։ Կանանց թիմը երկրորդն էր ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, երիտասարդների անհատական պայքարում, առաջինը ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆՆ էր 366 միավոր, իսկ երկրորդը ՅԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ 362 միավոր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ