Երդվյալ մանդատ չվերցնողը
ՆերքաղաքականԱրտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ քաղաքապետի թեկնածու ԳԵՐԱՍԻՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, որն իր կուսակցությունով հաղթահարեց ընտրական շեմը, բայց իշխանություն չդարձավ, հայտարարել է, որ չի վերցնելու
ավագանու մանդատը։ «Ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի արդյունավետ ներգրավվածության ու մասնակցության մարտավարական նպատակ ունի», - ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը ժամանակին էլ հրաժարվեց պատգամավորական մանդատից՝ իր տեղը զիջելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին։ Այն ժամանակ Վարդանյանն ասում էր, որ նկատի ունենալով իր աշխատանքային ու կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ որոշ այլ հանգամանքներ՝ անձնական որոշում է կայացրել, որ այս փուլում իր խորհրդարանական գործունեությունը նպատակահարմար չի համարում։
Ինչ խոսք, եթե երիտասարդ քաղաքական գործիչն այս իշխանության հեռացնելու պայքարը գերադասում է մանդատից, իհարկե, միայն ողջունելի է, վատ չէր լինի, որ իր ավագ կուսակիցներն էլ դա գիտակցեին։ Բայց հաշվի առնելով, որ ՀՅԴ-ում կուսակցական որոշումները հարյուրամյակներով վեր է դասվել անձնական տեսակետներից՝ հարց է ծագում, թե ինչո՞ւ են ամեն անգամ ՀՅԴ-ականները վերցնում մանդատներ, ընդդիմության համար նախատեսված պաշտոններին տեղավորվում, իսկ ընկեր Գերասին թողնում պայքարի ֆրոնտը։
Սեփ․ լրատվություն
