Բլոգեր Արսեն Մարգարյանը դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը բլոգեր Արսեն Մարգարյանին դատապարտել է 4 տարի 6 ամսվա ազատազրկման նացիզմի արդարացման գործով: Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Դատարանը նաև արգելել է Մարգարյանին չորս տարի զբաղվել ինտերնետային կայքերի ադմինիստրացիայով: Նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
