Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The Economist Կամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-Գասպարենցի Նարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոու Ի՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենք Անահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավոր ԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնել Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ) Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութին Զելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերը Արևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծը

Համեղ նրբաբլիթներ, կանանց տոնն ազդարարող ծաղիկներ, լավ երաժշտություն․ «Комсомольская правда в Армении»-ի ակցիան՝ 20-ամյակի առթիվ

Լուսանկարներ

Ռուսական լավ երաժշտություն, քաղցր նրբաբլիթներ, տաք թեյ, ժպիտներ պարգեւող ծաղիկներ՝ հենց փողոցում, յուրաքանչյուր անցորդի համար: Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ ահա այսպիսի յուրօրինակ ակցիայով Երեւանի կենտրոնում հանդես եկավ արդեն երկու տասնամյակ Հայաստանում հրատարակվող «Комсомольская правда в Армении»-ն:

«Բորշչ» ռեստորանի դիմաց կազմակերպված ջերմ ակցիայի ընթացքում անցորդներին անվճար բաժանվում էր «Комсомольская правда в Армении» թերթի հավելվածը։ Իսկ յուրաքանչյուր կանգ առնող հյուրասիրվում էր «Բորշչ» ռեստորանի քաղցր ու համեղ նրբաբլիթներով, կանայք՝ նաեւ գարնանային ծաղիկներով։ Իսկ այս ամենի ֆոնին հնչող ռուսական երաժշտությունը ստեղծում էր իսկական տոնական տրամադրություն։

Անակնկալը ստացվեց: Տարբեր տարիքի անցորդներ զարմացած կանգ էին առնում, հետաքրքրվում՝ ինչ է կատարվում։ Իսկ խմբագրակազմը, պարզապես, շնորհակալություն էր հայտնում հավատարիմ ընթերցողներին, հյուրասիրում նրանց եւ ընդունում ի պատասխան շնորհավորանքները:

Շատերը պատմում էին, որ տարիներ շարունակ կարդում են թերթը, հիշում նրա ամենահետաքրքիր հրապարակումները եւ երկարակեցություն մաղթում: Իսկ ոմանք էլ վերցնում էին թերթը եւ կարճ ու կոնկրետ արձագանքում. «Շնորհակալություն, որ դեռ կա լավ լրագրություն»։

Նշենք, որ երկու տասնամյակ շարունակ «Комсомольская правда в Армении»-ն ամեն ուրբաթ իր ընթերցողներին ներկայացնում է ամենակարեւոր, ամենահետաքրքիր եւ երբեմն էլ ամենաքննարկվող թեմաները՝ քաղաքականությունից մինչեւ մշակույթ, հասարակությունից մինչեւ մարդկանց անձնական պատմություններ։ Եվ դատելով ակցիայի հանդեպ ցուցաբերած ջերմ արձագանքներից՝ կարելի է վստահ ասել․ «Комсомольская правда в Армении»-ի պատմությունը շարունակվում է։ Ընթերցողների հետ նման կենդանի հանդիպումները, թերեւս, դրա լավագույն ապացույցն են։ Այո՛, երկու տասնամյակ լինել հայկական մեդիա դաշտում՝ սա պարզապես թիվ չէ, սա վստահություն է, ռուսալեզու ընթերցողի հետ ձեւավորված անքաքտելի կապ եւ լրագրության հանդեպ հավատ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գիտնականները մոտենում են «հայելային կյանքի»՝ խիստ վտանգավոր արհեստական ​​օրգանիզմների ստեղծմանը. The EconomistԿամ կկործանվենք, կա՛մ էլ մի օր շուտ պետք է կատարվի իշխանափոխություն. Զոհրապ Բեկ-ԳասպարենցիՆարի Հարությունյանի «Брат»-ը հասցրեց նրան Մալախովի շոուԻ՞նչ եղավ մեր «ոչ»-ը․Մորգենշտե՞րնն է փոխվել, թե՞ մենքԱնահիտ Հակոբյանը հավաքեց 100 միավորԱՄՆ-ն առաջարկել է հոկտեմբերի վերջին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ անցկացնելՌուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Կիևի կամուրջին (Տեսանյութ)Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել. Հակոբյանն արձագանքել է իրեն ուղղված տեսանյութինԶելենսկ. Ռուսական բանակը ծրագրում է խզել Կիևի ձախ և աջ ափերի միջև տրանսպորտային կապերըԱրևելյան հորոսկոպ 2027 թվականի համար. Ինչ է պատրաստել կարմիր կրակե այծըԿաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղըՌԴԿԿ-ն հայտարարել է Մոսկվայում ակցիայի առնվազն 65 մասնակցի ձերբակալության մասինԻնքնասպան է եղել կնոջ պատճառո՞վՀՅԴ-ականների համար Աննա Գրիգորյանն անմեկնելի՞ էԻնչ պահանջով են առաջիկայում ակցիա իրականացնելու արցախահայերը. Փաստաբանը փակագծեր է բացում«Անվախ աղջիկը» բրոնզե արձանը անհապաղ պետք է տեղափոխվիԿեմերովոյի «սիրառատ զույգի» ողբերգությունը ցնցել է բոլորին (լուսանկարներ)TRIPP-ը Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար մրցակից չէ. ԿոբախիձեՌուսները նոր հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին։ (Տեսանյութ)Վայրկյանների ընթացքում հսկայական սողանք փակեց ամբողջ գետի հունը (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված