Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Փաստ». Պետբյուջեի հաշվին նոր «ընտրակաշառքներ»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Երբ անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ քպական պաշտոնյաները բազմամիլիոնանոց պարգևավճարներ են ստացել, դա առաջացրեց հանրության գերակշիռ մասի արդարացի զայրույթը: Իսկ քանի որ առջևում ընտրություններ են, հասկանալի է, որ իշխանությունները պետք է որոշակի շերտերի «խաթրն առնեն» կամ, ինչպես նշում են փորձագետները, պետբյուջեի հաշվին «ընտրակաշառք» բաժանեն:

Օրեր առաջ հայտարարվեց, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ավելանալու են 10 հազար դրամով: Եվ, ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշել են պարգևավճարի անվան տակ «մի քանի կոպեկ» տալ նաև պետական որոշ կառույցների աշխատակիցների, ընդ որում՝ այնպիսի ոլորտներում, որտեղ առնվազն վերջին 5-6 տարում նույնիսկ Ամանորյա պարգևավճար չի տրվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ի մասնավորի, «մարտիության» պարգևավճար են բաժանել երաժշտական և արվեստի այլ դպրոցների մանկավարժներին: Խոսքը 30 հազարական դրամի մասին է: Սակայն պարզվում է, որ այդ 30 հազար դրամն էլ չեն ստացել, այսինքն՝ խոսքը «մաքուր» գումարի մասին չէ: Պահումներից հետո մանկավարժները, մեր տեղեկություններով, ստացել են 16-20 հազար դրամ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նման «պարգևավճարներ» բաժանելու են այլ կառույցների ևս, այդ թվում՝ մանկապարտեզներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, այլ պետական կազմակերպությունների «ոչ բարձրաստիճան» աշխատակիցներին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ