Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում» 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք փորձություններին

Մարդկության պատմությունը մեծ ուժերի պատմություն է թվում։ Կայսրությունները բարձրացել են, ընդարձակվել, կուլ տվել փոքր ժողովուրդների աշխարհները և հետո նույն անխուսափելիությամբ փլուզվել։Բայց այս պատմության մեջ կա մեկ այլ, հաճախ անտեսված ճշմարտություն․կան փոքր ժողովուրդներ, որոնք ոչ միայն չեն անհետացել, այլ դարերի փորձության մեջ պահպանել են իրենց լեզուն, հավատը և հայրենիքի զգացումը։Այս իմաստի տրամաբանությամբ դիմեցինք արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանին: 
- Պարոն Մարտիրոսյան ,ինչպե՞ս են  փոքր պետությունները  գոյատևում մեծ ուժերի աշխարհում։


-Փոքր պետությունը գոյատևում է ոչ թե իր չափով, այլ իր ոգու չափով։Պետության իրական սահմանները միայն քարտեզի վրա գծված գծերը չեն։ Դրանք սկսվում են ժողովրդի հիշողությունից, շարունակվում են նրա արժանապատվությամբ և ավարտվում են նրա պատրաստակամությամբ պաշտպանելու իր գոյությունը։Երբ այս երեքը միասին են, նույնիսկ փոքր ժողովուրդը կարող է դիմակայել պատմության ամենադաժան փոթորիկներին։Ինչը ցավոք մեզանում   խեղվում է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ժողովուրդը կորցնում է այդ ներքին ուժը։
Այդ ժամանակ պետությունը սկսում է փոքրանալ ոչ թե տարածքով, այլ մտքով և կամքով։Երբ հասարակությունը կորցնում է ընդհանուր նպատակի զգացումը, երբ ազգային միասնությունը փոխարինվում է բաժանումներով, պետությունը դառնում է խոցելի նույնիսկ առանց արտաքին պատերազմի։Պատմության մեջ շատ պետություններ կործանվել են ոչ թե արտաքին թշնամու, այլ ներքին թուլության պատճառով։
Իսկ մենք կարող ենք , օրինակ  դաս քաղել  Արցախի կորստից։
Ես, ամենևին Արցախը չեմ դիտում Հայաստանից առանձին միավոր։Հայաստանի ներկայիս վարչական տարածքը բնավ իմ հայրենիքի ամբողջականությունը չէ։Իմ հայրենիքի սահմանները գծված են պատմությամբ և ազգային գենետիկական հատկությամբ։Անկախ այն բանից թե ովքեր ինչ վերացարկություն ունեն նշածիս վերաբերյալ , դա  իմ կեցության փիլիսոփայական բյուրեղի առանցքն է։Արցախի կորուստը միայն տարածքի կորուստ չէ։Դա մեր ժամանակների ամենադաժան հիշեցումն է, որ պետությունը չի կարող ապրել միայն անցյալի փառքով կամ արտաքին ուժերի խոստումներով։Պետությունը պետք է ապրի իր սեփական ուժով, իր սեփական կամքով և իր սեփական պատասխանատվությամբ։Արցախի ողբերգությունը մեզ ցույց տվեց, որ հերոսությունը կարող է պաշտպանել դիրքը, բայց միայն պետական մտածողությունը կարող է պաշտպանել ապագան։Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները երբեմն իրենց ամենամեծ ուժը գտնում են հենց պարտության պահին։Պարտությունը դառնում է շրջադարձ այն ժամանակ, երբ ժողովուրդը սկսում է տալ ամենադժվար հարցերը ինքն իրեն․ինչու՞ հասանք այս կետին, ինչո՞ւ թույլ տվեցինք դա, և ինչ պետք է փոխենք, որպեսզի այլևս երբեք չկրկնենք նույն սխալը։Եթե ժողովուրդը խիզախում է տալ այդ հարցերը, պարտությունը կարող է դառնալ նոր ուժի ծնունդ։Ցավոք մեր ժողովուրդի դեռևս ոչ զգալի մասը այդ հարցը չի ուղղել իրեն։Մինչդեռ  փոքր պետության ամենահզոր զենքը ոչ միայն բանակն է, այլ նրա ազգային գիտակցությունը։Այն ժողովուրդը, որը գիտի իր արժեքը, հասկանում է իր պատմությունը և ունի ապագայի հստակ պատկեր, չի դառնում մեծ ուժերի խաղալիք։Ընդհակառակը, նա  դառնում է պատմության մասնակից։
- Պարոն Մարտիրոսյան , իսկ ի՞նչ ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը այսօր։


- Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ։Մենք կարող ենք մնալ անցյալի ցավի մեջ կամ կարող ենք այդ ցավը դարձնել ազգային վերածննդի ուժ։Յուրաքանչյուր մեծ ժողովուրդ իր պատմության մեջ ունեցել է պահեր, երբ ստիպված է եղել նորից սահմանել իր գոյության իմաստը։Համոզված եմ, որ ՝ այսօր հենց այդ պահն է մեզ համար։Պատմությունը երբեք չի հարցնում ժողովուրդներին՝ պատրաստ եք արդյոք  փորձություններին։Այն պարզապես ուղարկում է այդ փորձությունները։Եվ այդ պահին ժողովուրդները բաժանվում են երկու տեսակների։Կան ժողովուրդներ, որոնք կոտրվում են իրենց ցավից։Եվ կան ժողովուրդներ, որոնք հենց այդ ցավից են կերտում իրենց ապագան։Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ գոյատևել է ոչ թե հեշտ ճանապարհներով, այլ պատմության ամենադժվար ուղիներով։Հետևաբար մեր ապագայի հարցը այսօր շատ պարզ է հնչում․արդյո՞ք մենք պատրաստ ենք մեր պատմությունից սովորել, որպեսզի կրկին դառնանք այն ժողովուրդը, որը կարողանում է վերածնվել նույնիսկ ամենածանր փորձություններից հետո։Ես գտնում եմ, որ պատրաստ ենք։Այդուհանդերձ, դա է վկայում 90-ականերին երկրաշարժի, սովի, ցրտի և խավարի պայմաններում մեր ժողովրդի տոկունությունը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեցՆոր Սահմանադրության շարադրություն ա գրում Գալյանը, իրեն մի առաջարկ ունեմ. Արմեն ԱշոտյանՈրևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է․ նման հարցի դեպքում սցենարներ ենք քննարկումՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 3 բնակավայրեր Որն է Էդուարդ Բաբայանի ազատության գինը հարց Փաշինյանին.«Մաֆիոզ կապերով հարցեր են լուծում, հանցագործը պիտի նստի բանտում»Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված