Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսմամբ՝ հանրապետության առանձին շրջաններում մարտի 10-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ի ցերեկը Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ 

 

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

 

Երևանում մարտի 10-13-ը. 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

 

Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.5°C (2010թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.5°C (1985թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.9°C

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ