Ես համոզված եմ, որ հատուկ ռազմական գործողության ավարտից հետո մենք կսկսենք վերանայել մեր հարաբերությունները ՀՀ-ի հետ
ՎերլուծությունԿոնստանտին Զատուլին. Ես համոզված եմ, որ հատուկ ռազմական գործողության ավարտից հետո մենք կսկսենք վերանայել մեր հարաբերությունները Հայաստանի հետ
Հատվածներ Կոնստանտին Զատուլինի ելույթից. «Իմ ընկեր Վազգեն Սարգսյանը՝ խորհրդարանում զոհված Հայաստանի վարչապետը, դուք բոլորդ հիշում եք այդ պատմությունը, մի անգամ ինձ ասաց, որ Ռուսաստանը Կովկասում ունի իր Իսրայելը։ Դա Հայաստանն է։ Ահա ես իմ մի քանի ելույթները նախկինում սկսում էի նրա այս հայտարարությամբ, քանի որ ես համարում էի, որ վերջին հաշվով նա ճիշտ էր։ Գոյություն ունեն այն կապերը, որոնք առաջացել են դարերի ընթացքում՝ շնորհիվ այն բանի, որ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ, շնորհիվ այն բանի, որ մեր ընդհանուր պատմությունն ունի թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից այնպիսի հերոսներ, որոնք մեզ պատիվ են բերում. հայեր, որոնք պայքարել են հանուն Ռուսական կայսրության, հանուն Խորհրդային Միության՝ լինելով ԽՍՀՄ քաղաքացիներ կամ Ռուսական կայսրության հպատակներ, և ռուսներ, որոնք ապրել ու կռվել են հայերի հետ միասին։
Միացյալ Նահանգների համար բացարձակապես կարևոր է, որ հայերը, հրեաներից հետո, լինեն իրենց դաշնակիցները համաշխարհային, աշխարհաքաղաքական մասշտաբով՝ հաշվի առնելով հայկական սփյուռքի կարևորությունն ու ամենուրեքությունը, որը ներկա է և՛ Ուրուգվայում, և՛ Արգենտինայում, և՛ և Միացյալ Նահանգներում։ Եվ քվեարկում է ընտրություններում և այլն։ Սա նրանց համար կարևոր է։ Իսկ թե՛ մեզ համար և թե՛ ձեզ համար մի՞թե կարևոր չէ, թե ինչպիսին կլինի Հայաստանը։ Որովհետև եթե Հայաստանը Փաշինյանի ղեկավարությամբ շարունակի գնալ այս ճանապարհով, ապա դրանք արդեն Ռուսաստանի և Հայաստանի՝ որպես պետությունների միջև փոխհարաբերութունների խնդիրներ չեն լինի։ Դա արդեն կդառնա ռուս և հայ ժողովուրդների միջև փոխհարաբերութունների խնդիր։
Ես համոզված եմ, որ հենց ավարտվի հատուկ ռազմական գործողությունը, մենք կսկսենք ինվենտարիզացնել մեր հարաբերությունները մեր մոտակա արտասահմանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Մենք շատ ավելի վճռականորեն հանդես կգանք։ Այս ամենը կլինի, բայց պետք է հասկանալ, որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններն են։ Եվ դո՛ւք, ոչ թե ես, կարող եք մասամբ ազդել դրանց վրա, քանի որ ունեք բարեկամներ, ծանոթներ և այլն։ Ես որևէ պատրանք չունեմ ձեր հնարավորությունների չափի ու խորության առնչությամբ։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան անի, հակառակ դեպքում այս խայտառակությունը չի դադարի։ Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գլուխ մնալու ամեն օրը ամոթ է Ռուսաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ նա դավաճանում է և՛ հայ ժողովրդին, և՛ Ռուսաստանին միաժամանակ։ Տարբեր կերպ, բայց միաժամանակ»։
Միջազգային «Լազարյան ակումբի» հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերեվարված ղեկավարների դատավճռի կապակցությամբ
«Ադրբեջանի ռազմական դատարանը Բաքվում հրապարակեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ գերի վերցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները։ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը ստացան 20 տարվա ազատազրկում, նրանց իրավահաջորդ Արայիկ Հարությունյանը՝ ցմահ ազատազրկում։ Մյուս բոլորը, բացառությամբ պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որի գործը, չնայած նրա խնդրանքին, առանձնացվել է գործից, դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։
Այսպես կոչված Բաքվի արդարադատության մեղադրական նյութերը լի են «անջատողականության», «անօրինական զինված դիմադրության» և Ադրբեջանի (որի քաղաքացի մեղադրյալները երբեք չեն եղել) օրենքների խախտումների մասին շռնդալից, ճռճռթան արտահայտություններով,: Ադրբեջանի իշխանությունները, 1994 թվականին ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո քառորդ դարի ընթացքում, հանդիպելով այժմ արդեն դատապարտվածների հետ Մինսկի խմբի, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո հակամարտության կարգավորման բանակցություններում, դեռևս դատավարությունից առաջ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) բոլոր գերի վերցված առաջնորդներին անվանում էին հանցագործներ, մեղավորներ բոլոր մահացու մեղքերի համար:
Իրականում այսօր՝ փետրվարի 5-ին, Բաքվում դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որը ի հայտ էր եկել Խորհրդային Միության փլուզման ընթացքում։ Սա հաշվեհարդար էր, դատուդատաստան, այլ ոչ թե դատ։ Եվ տեղի ունեցածի համատեքստում աշխարհի ամենաանհասկացողները պետք է հասկանան, թե ինչու անխտիր բոլոր հայերը ստիպված եղան լքել իրենց հողը, տները, գերեզմաններն ու եկեղեցիները շրջափակված Լեռնային Ղարաբաղում։
Ապշեցուցիչ զուգադիպություն. դատավճիռը հրապարակվեց հաջորդ օրը այն բանից հետո, երբ Էմիրություններում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին ստացավ «Մարդկային եղբայրության համար» մրցանակը։ Փաշինյանի և Ալիևի եղբայրությանը կասկած չկա։ Ինչպես որ կասկած չկա Փաշինյանի դավաճանությանը, որը թույլ տվեց հանձնել Լեռնային Ղարաբաղը և իր հայրենակիցների վտարումը իրենց պատմական հողերից։ Հայաստանի կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը, որոնք իրենց վերընտրվելու համար Թուրքիայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի երկրների և նույնիսկ Ռուսաստանի դռների շեմքն էին մաշում, մատը մատին չեն խփել իրենց հայրենակիցներին, մեր բարեկամներին ու ընկերներին գերությունից ազատելու համար։ Այս ամոթը այժմ հավերժ կմնա նրանց հետ։
Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբը» կամայականությունն ու դավաճանությունը անվանում է իրենց անուններով և պահանջում է Բաքվի բանտերից ազատ արձակել անօրինական կերպով կալանավորված և անօրինական կերպով դատապարտված բոլոր գերիներին՝ լինեն նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարներ, Հայաստանի Հանրապետության թե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, որոնք Ադրբեջանի` չափն անցած իշխանությունների վրեժխնդրության զոհերն են։
«Լազարյան ակումբի» խորհրդի անունից և հանձնարարությամբ՝
խորհրդի համակարգող Կոնստանտին Զատուլին
2026 թվականի փետրվարի 5

