Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Եղիշե Մելիքյանը հավաքական է հրավիրել «Օրենբուրգի» կիսապաշտպանին

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է ձևավորել թիմի կազմը մարտին կայանալիք ընկերական հանդիպումներին ընդառաջ։

Արտերկրում հանդես եկող և հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկին է միացել նաև ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, 23-ամյա հենակետային կիսապաշտպանը հրավիրվել է ազգային ընտրանի՝ նախապատրաստվելու առաջիկա ստուգողական խաղերին։

Ավանեսյանը մեր գլխավոր թիմին կմիանա Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Բելառուսի հավաքականների դեմ նախատեսված մրցավեճերի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ԱՄԷ-ի ընտրանու հետ ուժերը կչափի մարտի 26-ին, իսկ երեք օր անց՝ մարտի 29-ին, կմրցի բելառուսների դեմ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ