Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Տխրել էի, որ այդ տրանսֆերը չկայացավ. Սևիկյանը` կորցրած հնարավորության մասին

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Metaratings-ին տված հարցազրույցում անկեղծացել է կարիերայի շարունակության տարբերակների և Անգլիա տեղափոխվելու բաց թողնված հնարավորության մասին։

«Ամենահավանական տարբերակն անգլիական «Բլեքբերնն» էր, բայց «Ֆերենցվարոշը» պնդեց, որ մնամ ակումբում: Կար նաև Խորվաթիայի առաջնությունում հայտնվելու տարբերակ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայից «Ակրոնն» ամենահամառն էր. նրանք ցանկանում էին ինձ ձեռք բերել, և ի վերջո ես հայտնվեցի այստեղ»:

Երբ խոսում ենք Անգլիայի մասին, նույնիսկ եթե դա Չեմպիոնշիփն է, հասկանում ենք, որ դա բոլորովին այլ մակարդակ է, լրիվ այլ ֆուտբոլ: Ինտենսիվության առումով այն թերևս ամենահեշտ առաջնությունը չէ, բայց, ինձ թվում է, դա իսկական ֆուտբոլ է: Անկեղծ ասած՝ տխրել էի, որ այդ տեղափոխությունը չկայացավ։ Հաճելի էր, որ այնտեղ մեկնելու իրական հնարավորություն կար»։

Նշենք, որ Սևիկյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են հունգարական «Ֆերենցվարոշին», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը: 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա վարձավճարով տեղափոխվեց «Ակրոն»: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ