Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ) Զելենսկու մերձավոր շրջապատը շոկի մեջ է Թրամփի՝ նախագահ փոխելու պահանջներից. Bild Ռուսաստանի բանակը գրավել է վելիկոբուռլուկյան ճակատի ողջ հարավային գոտին (Քարտեզ, Տեսանյութ) Լեհաստանում հայտնել են վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձեր մասին Ռուսաստանը պատրաստվում է լիկվիդացնել եվրոպական պաշտպանական ընկերությունների ղեկավարությանը. FT Կիևի մոտ այրվում է քաղաքացիականի տակ քողարկված ռազմական խոշոր ձեռնարկությունը (Տեսանյութ) Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սոչիի օդանավակայանի վրա Մեդվեդև. Զելենսկին կշարունակի կթել եվրոպացի այլասերվածներին՝ կծելով հսկայական գումարներ Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Մեր հայ ազգը որտեղ էլ լինի, իր գույնն ու տեսակը չի կորցնում. Դավիթ Թուջարյան

Մշակութային

«ՊԵՏՔ Է ՄԵՐ ՀՈԳՈՒ ԴԱՐՊԱՍՆԵՐՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵՆՔ»

«Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻՆ:

— Վաղուց չենք հանդիպել, Դավիթ, ո՞ւր էիք:

— Այստեղ, այնտեղ եւ ամենուր վիճակ էր: Սկզբում Ռուսաստանում էի, այնուհետ մեկնեցի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որից հետո` Եվրոպա: Զբաղվում էի` ստեղծագործելով… Եթե ավելի մանրամասնեմ, ապա սկսեմ սկզբից՝ Ռուսաստանում ընտանիքիս հետ էի, որտեղ մի քիչ հարցեր կային գործնական: Ռուսաստանում էի, երբ ԱՄՆ-ից ստացա հրավեր՝ ստեղծագործական առումով: Բուռն մշակութային շրջան էր: Ուղիղ մեկ տարի տեւեց այդ ճանապարհորդությունը:

— Այդ ողջ ընթացքում, գիտենք, որ չեք դադարել ստեղծագործել: Ի՞նչ նոր երգեր են ծնվել:

— Այո, իրավացի եք: Ոչ մի րոպե չեմ դադարել ստեղծագործել: Ասեմ ավելին, ես ինձ հետ վերցրել էի իմ ձայնագրման ստուդիայի ապարատուրան եւ հենց այնտեղից էլ զբաղվում էի սիրածս գործունեությամբ:

— Եթե համեմատենք դրսի հայերին տեղացի հայերի հետ, ինչպիսին կլինի՞ համեմատականը:

— Գիտեք, մեր հայ ազգը որտեղ էլ լինի, իր գույնն ու տեսակը չի կորցնում: Հայը երբեք չի խառնվել այլ ազգերի հետ: Գուցե փոքրիկ տոկոս եղել է, բայց մենք դա չենք համարում խառնվել: Իսկ, ընդհանուր առմամբ՝ «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում»: Եթե Ձեր հարցը երաժշտական առումով դիտարկենք, ապա՝ այո, կան, որ տարբերվում են՝ տարբեր երաժշտական առումներով: Սակայն, ժողովրդական ժանրն ամենուր միշտ իր բարձունքում է:

Տեսեք, մենք ունենք տարբեր երգիչներ, տարբեր ժանրերով: Օրինակ ,ունենք ռաբիս երգիչներ, եւ նրանք այդ ոճը կատարում են իսկապես գեղեցիկ ու բարձր որակով: Ունենք էստրադայում բարձրորակ կատարողներ եւ այլն, սակայն, այնուհանդերձ, երբ հերթը հասնում է մեր ժողովրդականին, մեր ազգն ավելի բարձր է դասում դա եւ ավելի բարձր է գնահատում, քան մյուս ոճերը:

Ինչ վերաբերում է ապրելակերպին, ապա հուրախություն մեզ՝ պիտի ասեմ, որ ամենուր պահպանվում են մեր ավանդույթները:

— Իսկ դրսում ապրող նոր սերունդն ինչպե՞ս է ընդունում ժողովրդական ժանրը:

— Տարբեր երաժշտական նախագծերի հետեւելով` կտեսնենք, որ նոր սերունդը սիրում եւ կատարում է ժողովրդական երաժշտություն: Դրսի սերունդն այդ ամենը տեսնելով՝ լավ է ընկալում եւ վերաբերում դրան: Ես միշտ ջատագովն եմ եղել նրա, որ շատ հաղորդումներ ստեղծվեն, որտեղ հնարավորություն կտրվի սերունդներին ներկայացնելու ժողովրդական երգերը: Եվ այսօր շատ երիտասարդներ կան, որոնք մանուկ հասակից են երգում, այդ ժողովրդական գույնը երեւում է նրանց մեջ:

— Անշուշտ, ամեն բանից անկախ, պետք է պահել ու սերնդեսերունդ փոխանցել մեր իրականն ու ժողովրդականը:

— Բնականաբար, ճաշակ միշտ է պետք զարգացնել: Լինելով երգիչ, երաժիշտ՝ պիտի ասեմ, որ որքան էլ սիրել եմ մեր ժողովրդականն, ու դա իմ երանգի մեջ ավելի է արտահայտվել, միեւնույն ժամանակ, նախընտրել եմ լսել տարբեր ոճեր, որպեզի ավելի զարգանամ երաժշտական ոլորտում: Ճաշակ զարգացնելը միշտ մեզ պետք է՝ անկախ ամեն ինչից եւ նախընտրած ժանրից: Այսինքն՝ պահելով մեր ժողովրդականը բարձ տեղում, պետք է նաեւ ուսումնասիրել տարբեր ազգերի մշակույթները, փորձել դրանք կատարել:

— Խոսեցինք ազգին բնորոշ գծերից, սակայն կցանկանամ Ձեր ուշադրությունը սեւեռել նաեւ այն բանի վրա, որ, կարծես, մարդիկ մի տեսակ չարացել են մեկը մյուսի հանդեպ: Նկատե՞լ եք:

— Իհարկե: Ամեն օր, ամեն ժամ եմ դա տեսնեւմ: Գիտեք, ես լինելով ավելի հոգեւոր մարդ, քան աշխարհիկ, առավել խորն եմ ընկալել դա: Եվ եթե ինքս իմ մեջ հետեւություններ չանեի, ինքս էլ կհայտնվեի այդ կարգավիճակում: Մենք բոլորս նույն մսից եւ արյունից ենք ու եթե բաց թողնենք մեր դռները բոլոր տեսակի նմանատիպ երեւույթների առաջ, ապա կլինենք շատերի նման: Եթե չտարբերենք ինֆորմացիան, խոսակցությունն ու շփումը, կհասնենք նրան, ինչ այժմ տեսնում ենք: Պետք է մեր հոգու դարպասներն ամուր պահենք: Սա նաեւ գալիս է մարդկային մտածելակերպից: Ու եթե մենք չենք ցանկանում չարանալ, ապա չպետք է ընդունենք ամեն տեսակի սնունդ մեր մեջ: Բժիշկներն ասում են՝ հետեւեք ձեր սննդակարգին, որպեսզի առողջ լինեք, նույնն էլ ինֆորմացիան եւ բոլոր տեսակի շփումներն են, պետք է դրանց հետեւել:

Եթե այսօր տեսնում ենք, որ մեր հասարակությունը հայտնվել է վատ վիճակում, եւ նեգատիվը շատացել է, ապա պետք է խորհուրդ տամ, որ իրենք իրենց վրա աշխատեն, եթե, իհարկե, իրենք իրենց սիրում են: Չէ որ ամեն մարդ իրեն սիրում է: Եթե մարդը չի ցանկանում չարանալ, ապա պետք է ավելի շատ հոգեւոր տեսանկյունից նայի ամեն ինչին:

— Կարծում եք՝ դա կօգնի՞ վերացնել այն մաղձը, որը մենք ամեն օր տեսնում ենք ու ամենուր՝ մեքենա վարողների, խանութում առեւտուր անողների, համացանցում մեկնաբանություն գրողների շարքերում:

— Եթե ճիշտ սնունդ ընդունեն, ապա կօգնի: Ինչ վերաբերում է սոցցանցերին, հիմնականում չեմ ցանկանում տեսել, թե ինչ է կատարվում: Հենց դա եմ ասում. եթե տեսնում ես` ինչ են անում, գրում, ու սկսում ես խորանալ այդ ամենի մեջ, անմիջապես նեգատիվը փոխանցվում է քեզ:

— Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ նոր նախագծեր, երգեր կան առջեւում:

— Ինձ համար հոգեւոր երգերն են առաջնահերթ: Բացատրեմ ինչու. հոգեւոր ասելով՝ մենք հասկանում եւ կապում ենք հոգու հետ, որը հոգուն շինություն է տալիս: Ես ընտրել եմ հոգեւոր երգ, հոգեւոր կյանք, քանի որ դա ինձ մղում է խաղաղության:

Վերջերս երգեցի Սայաթ-Նովայի «Բրոյի, բրոյի» երգը, որը ներկայացրի իմ տարբերակով: Շատ- շատերը, անգամ նոր սերնդից, ասացին, որ չէին լսել այս երգը: Ասում եմ՝ Սայաթ-Նովայի երգն է, որը 300 տարվա պատմություն ունի: Նոր երգեր, իհարկե, դեռ կլինեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ