Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով ՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈ ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ

«Ժողովուրդ». 25 տարի նույն գյուղի ղեկավար, ապա` Շիրակի նիկոլական փոխմարզպետի ունեցվածքը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը պաշտոնավարում է 2022 թվականի հունվարի 5-ից։ Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է տեղական ինքնակառավարման համակարգում․ աշխատել է Առափիի «Կույբիշևի» անվան կոլտնտեսությունում, եղել է գլխավոր գյուղատնտես, Ախուրյանի շրջկոմի հրահանգիչ, 1991 թվականին ընտրվել է Առափիի գյուղական խորհրդի նախագահ, իսկ 1996-ից մինչև 2021 թվականը՝ շուրջ 25 տարի, ղեկավարել է նույն համայնքը՝ Առափին։ Այվազյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը և արձանագրել, որ փոխմարզպետը հայտարարագրել է 8 միավոր անշարժ գույք, որոնք բոլորը գտնվում են հենց Շիրակի մարզի Առափի գյուղում՝ այն նույն համայնքում, որը նա ղեկավարել է շուրջ քառորդ դար։

8 անշարժ գույք՝ նույն գյուղում

Այսպիսով, նույն համայնքը երկար տարիներ ղեկավարած պաշտոնյան իր հիմնական գույքային բազան ձևավորել է հենց այդ համայնքում։ Եթե հաշվենք պաշտոնավարման ամբողջ շրջանը, ապա ստացվում է, որ մոտավորապես յուրաքանչյուր երեք տարին մեկ նրա գույքային ցանկում նոր հողամաս է ավելացել։

Բացի սեփական գույքից՝ փաստացի տնօրինել է ևս 8 հողամաս

Հայտարարագրում նշված է նաև, որ տարվա ընթացքում Ալբերտ Այվազյանը փաստացի տնօրինել է ևս 8 հողամաս, որոնք արդեն գրանցված չեն նրա անունով։

Դրանցից 5-ը գտնվում են Ախուրյան համայնքում, 3-ը՝ կրկին Առափիում։

Այսինքն՝ պաշտոնյայի հետ առնչվող գույքային միավորների թիվը փաստացի հասնում է 16-ի՝ 8 սեփական կամ հայտարարագրված գույք և ևս 8 փաստացի տնօրինվող հողամաս։

Ավտոմեքենա չի հայտարարագրել, բայց օգտագործել է Lexus

Տրանսպորտային միջոցների մասով հայտարարագրում նշվում է, որ տարվա սկզբում պաշտոնյան ավտոմեքենա չի հայտարարագրել։ Սակայն նշված է, որ նա տարվա ընթացքում փաստացի տնօրինել է 2002 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։

Դրամական միջոցներ և բաժնետոմս

Հայտարարագրի համաձայն՝ փոխմարզպետն ունի՝
• ԱԿԲԱ ԲԱՆԿ ԲԲԸ բաժնետոմս – 80,000 դրամ,
• բանկային հաշիվներում – 518,000 դրամ,
• կանխիկ – 600,000 դրամ։

Այսպիսով, տարվա վերջում նրա հայտարարագրված դրամական միջոցները կազմել են մոտ 1.1 մլն դրամ։

Եկամուտները՝ 18.3 մլն դրամ

2024 թվականին Ալբերտ Այվազյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտները կազմել են 18,305,216 դրամ։

Դրանցից՝
• աշխատավարձը Շիրակի մարզպետի աշխատակազմից՝ 10,859,491 դրամ,
• կենսաթոշակը՝ 771,840 դրամ,
• ՀՀ կառավարությունից ստացված այլ վճարում՝ 446,906 դրամ,
• 1,000,000 դրամ «այլ եկամուտ», որի աղբյուրը հայտարարագրում չի նշվում,
• 2,666,979 դրամ եկամտային հարկի վերադարձ,
• ինչպես նաև 2,560,000 դրամ վարկային միջոցներ։

Այսպիսով, հայտարարագրված եկամուտների զգալի մասը ձևավորվել է ոչ միայն աշխատավարձից, այլ նաև հարկային վերադարձից և վարկերից։

Վարկային պարտավորությունները՝ ավելի քան 26 մլն դրամ

Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյայի ընդհանուր վարկային պարտավորությունը կազմել է 26,890,400 դրամ, որից ավելի քան 20.5 մլն դրամը բնակարանի համար վերցված վարկ է։

Այսինքն՝ նրա վարկային պարտավորությունները գերազանցում են մեկ տարվա հայտարարագրված ամբողջ եկամուտը։

Խոշոր ծախսեր

Հայտարարագրում նշված են նաև մի շարք խոշոր ծախսեր․
• գյուղատնտեսական գործունեության ծախսեր – 4,300,000 դրամ,
• վարկերի մարման վճարումներ – 7,787,582 դրամ,
• անշարժ գույքի վերանորոգում – 2,000,000 դրամ,
• 2 մլն դրամը գերազանցող այլ միանվագ ծախս – 4,200,000 դրամ։

Այս ծախսերը միասին գրեթե համարժեք են տարվա ամբողջ եկամուտին։

Հարցեր, որոնք առաջացնում է հայտարարագիրը

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը մի շարք հարցեր է առաջ բերում, հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ալբերտ Այվազյանը շուրջ 25 տարի ղեկավարել է նույն համայնքը, որտեղ էլ կենտրոնացած է նրա գույքի հիմնական մասը։

Մասնավորապես՝
• Ինչպե՞ս է ստացվել, որ նույն համայնքը երկար տարիներ ղեկավարած պաշտոնյան հենց այդ համայնքում ունի 8 անշարժ գույք։
• Ինչպե՞ս է ձևավորվել նաև Ախուրյանում և Առափիում փաստացի տնօրինվող ևս 8 հողամասի օգտագործման իրավունքը։
• Ինչո՞ւ հայտարարագրում նշված 1 մլն դրամ «այլ եկամտի» աղբյուրը չի բացահայտվում։
• Եվ ինչպե՞ս է ձևավորվել ավելի քան 26 մլն դրամ վարկային պարտավորություն, երբ տարեկան հայտարարագրված եկամուտները զգալիորեն ավելի փոքր են։

Այդ հարցերը մնում են բաց և, առնվազն, պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,Գիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը2027-ի փետրվարից առանց լիցենզիայի կրիպտոծառայություններ մատուցել հնարավոր չի լինի․ ԿԲԼավ սովորեք, որ նիկոլական չդառնաք. Սևակ ԽաչատրյանՈւրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ ՊետրոսյանՌուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազովՔՊ-ական համայնքապետը ասելիք չունի՞, թե՞ լռությունը համաձայնության նշան էՓաշինյանի առաջ շատ հստակ խնդիր է դրված ռուսական բազան դուրս բերել էս տարածքիցՍահմանադրական դատարանը հապճեպ որոշում է կայացրել`TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքինԳառնիկ Դավթյանը ԱԺ-ում 1930-ականների քարտեզները ցույց տվեց, որտեղ Տիգրանաշենը ադրբեջանական չէԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիսՓաշինյանի շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ, բնակիչներին ասել են՝ որ կռիվ չլինի, տվեքՍահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելԴավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքովՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերովԶաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է.Արտակ Զաքարյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված