Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԱՐՏԻԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ ՏԱԼ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Սպորտ

Ամերիկացի UFC մարտիկ Բո Նիկալը հայտնել է, որ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ արժանի է չեմպիոնական գոտու համար մենամարտի հնարավորության։ Նիկալն այս մասին խոսել է այն բանից հետո, երբ հայ մարտիկը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Hype Fc Brazil Գրեփլինգի մրցաշարում վստահ հաղթանակ է տարել բրիտանացի Մուհամեդ Մոկաևի հանդեպ։ Ըստ Նիկալի, Ծառուկյանն ունի բավարար ֆինանսական կարողություն և օկտագոն է դուրս գալիս բացառապես սպորտի հանդեպ տածած մեծ սիրուց։ «Արմանը մշտապես ինչ ֊որ կողմնակի առաջադրանքներ է գտնում իր համար, Գրեփլինգի մենամարտեր, ըմբշամարտի գոտեմարտեր։Նա անում է բացարձակապես ամեն ինչ սպորտի հանդեպ սիրուց ելնելով և միանշանակ արժանի է UFC -ի տիտղոսային մենամարտի հնարավորությանը։ Ես մեծ հաճույքով կցանկանայի տեսնել նրա մենամարտը, Թոփուրիա - Գեյջի զույգի հաղթողի դեմ», նշել է Նիկալը, Pound4 Pound-ին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ Իլիա Թոփուրիայի և Ջասթին Գեյջի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտը նախատեսված է հունիսի 14-ին, Վաշինգտոնում։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ