«Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն «Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից» «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Լեհաստանը պատրաստվում է պատերազմի Թրամփը մեղադրում է Ուկրաինային ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման համար Ուկրաինական բանակը խոշոր գիշերային հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

«Խազեր» մրցանակաբաշխության շուրջ «խազոցի» է սկսվել

Մշակութային

Հայկական շոուբիզնեսը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ թե առողջ մրցակցության, այլ մանր ինտրիգների ու թայֆայականության հարթակ է, ինչը գնալով ավելի ու ավելի է հեռվանում մշակույթից:

Երկրորդ տարին անընդմեջ անցկացվելիք «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը դեռ չի հասցրել մեկնարկել, բայց արդեն հասցրել է սկանդալի կենտրոնում հայտնվել։

Հիշեցնենք, որ առաջին մրցանակաբաշխությունը 2025 թվականին տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ համախմբելով տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստների։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից եւ հաճախ արդեն հասցրել է ստանալ «Հայկական Գրեմմի» ոչ պաշտոնական անվանումը: Սակայն եթե աշխարհում նման մրցանակաբաշխություններն ընդունվում են որպես մասնագիտական գնահատական եւ մրցակցության խթան, ապա Հայաստանում դրանք հաճախ վերածվում են անձնական վիրավորանքների ու բոյկոտների պատմության։

Ինչից սկսվեց աղմուկը. «Խազեր»-ի կանոնակարգի համաձայն՝ արտիստները կարող են մրցանակաբաշխությանը մասնակցել երկու ճանապարհով․ կա՛մ ինքնուրույն հայտ ներկայացնելով,  կա՛մ երկրպագուների քվեարկության արդյունքում հայտնվելով «լոնգլիստում»։ Եթե որեւէ արտիստ հավաքում է ավելի քան 100 երկրպագուի ձայն, նա ավտոմատ կերպով հայտնվում է մասնակցության ցուցակում։ Դրանից հետո արդեն ակադեմիայի խորհրդի անդամները ձեւավորում են «շորթլիստը», որից հետո՝ որոշում վերջնական հաղթողներին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՂԱՅԻՆԸ ՏԱՐԱԾ ՉԱՍՏՂԵՐԻ ՊԱԿԱՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԵՂԵԼ

Սակայն հենց այստեղ էլ սկսվեց «խազոցին»։ Մի շարք երգիչներ սոցիալական ցանցերում հայտարարեցին, թե իրենց անունները հայտնվել են տարբեր անվանակարգերում՝ առանց իրենց իմացության եւ առանց հայտ ներկայացնելու։ Ոմանք նույնիսկ հրապարակավ հրաժարվեցին մասնակցությունից։ Այդ թվում՝ երգչուհի Իվետա Մուկուչյանը, Brunette-ը: Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հայտարարել է, որ դուրս է գալիս երաժշտական ակադեմիայի կազմից՝ մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակից հետո։ Սոցիալական ցանցերում մրցանակաբաշխությանը քննադատել կամ բոյկոտին աջակցել են նաեւ՝ երգիչ Արամեն եւ այլք:

Առաջին հայացքից թվում է՝ հարցը սկզբունքային է։ Բայց իրականում ամբողջ պատմությունը ավելի շատ հիշեցնում է հայկական շոուբիզնեսին բնորոշ հին սինդրոմը՝ «չեն կանչում՝ նեղանում են, կանչում են՝ վիրավորվում»։

Արտիստները հաճախ սիրում են խոսել իրենց երկրպագուների մասին, սակայն նույն երկրպագուների ձայներով առաջադրվելը, պարզվում է՝ միշտ չէ, որ հաճելի է։ Եթե մարդիկ իրենց քվեներով որեւէ արտիստի առաջադրում են մրցանակաբաշխության, ապա դա, առնվազն, վկայում է տվյալ արտիստի պահանջվածության մասին։ Բայց որոշ հայ աստղերի համար նույնիսկ այդ փաստը չի դառնում մասնակցելու շարժառիթ։ Թերեւս պատճառը պարզ է՝ մրցակցությունը միշտ էլ ռիսկ է։ Իսկ եթե հանկարծ չհաղթես, արդեն դժվար կլինի պահպանել «անվիճելի աստղի» կերպարը։ Իսկ Հայաստանում աստղայինը տարած չաստղերի պակաս երբեք չի եղել:

ՈՐՆ Է ՈՐՈՇ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՑԱՅՏՆՈՏԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Այս իրավիճակում, անկեղծ ասած, դժվար է հասկանալ՝ կազմակերպիչներն ինչ պետք է անեն։ Եթե չառաջադրեն արտիստներին՝ կասեն, թե անտեսվել են։ Եթե առաջադրեն՝ կհայտարարվի բոյկոտ։ Ավելին, որոշ գրառումների տոնն այնքան նման է իրար, որ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ դրանք գրվել են նույն ձեռքով։ Կուլիսներում արդեն շրջանառվում է տեսակետ, թե այս ամենը կարող է լինել նաեւ մեդիա կամ ներոլորտային ազդեցությունների արդյունք։ Չի բացառվում նաեւ, որ որոշ շրջանակների համար պարզապես շահավետ չէ նման անկախ մրցանակաբաշխության կայացումը։ Չէ որ մի շարք երգիչ-երգչուհիներ ապրում են իշխանության քարոզչամեքենա դարձած Հանրային հեռուստատեսության իրականությունում եւ այն, ինչ դրանից դուրս է, իրենք մեխանիկորեն դեմ են դուրս գալիս: Բայց որ ասես՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կասես, էլ իրենք ո՛չ աստղ են, ո՛չ դեմք, ո՛չ էլ հանրությանն ասելիք ունեն: Ավելին՝ պարզվում է՝ որ նրանք ոչ միայն չեն զբաղվում քաղաքականությամբ, այլ նաեւ հոգեւորի հետ կապ չունեն, հիմա էլ արդեն՝ մշակույթի…

Ի դեպ, թեմային արձագանքել է նաեւ պրոդյուսեր եւ քաղաքական գործիչ Ռուբեն Մխիթարյանը։ Նա բավական կոշտ ձեւակերպմամբ գրել է, որ այն ժամանակները, երբ մի քանի մարդ կարող էին որոշել, թե ով է ոլորտի լավագույնը, արդեն անցել են։ Ըստ նրա՝ այսօր որոշողը հանդիսատեսն է՝ իր դիտումով, իր քվեով եւ ամենակարեւորը՝ համերգի գնած տոմսով։ Իսկ այն արտիստները, որոնք առաջ են գնում միայն «թայֆայական» աջակցությամբ, վաղ թե ուշ բախվում են իրականության հետ։

Ինչպես նշում է Մխիթարյանը, «Խազեր»-ի անվանումը վերցված է հայ միջնադարյան նոտագրական համակարգից՝ խազերից, որոնք հայկական երաժշտական մշակույթի կարեւոր խորհրդանիշներից են։ Սակայն մրցանակաբաշխության շուրջ ստեղծված իրավիճակը կարծես ավելի շատ բացահայտում է ոչ թե մշակութային արժեքները, այլ հայկական շոուբիզնեսի հոգեբանական առանձնահատկությունները։

Եվ այս պատմությունից հետո մնում է մեկ հարց. եթե մրցանակաբաշխությունը չի կազմակերպվում իշխանությունների կողմից եւ չունի «պաշտոնական» հովանավորություն, արդյոք հենց դա չէ որոշ արտիստների առանց ադեկվատ պատճառաբանության ցայտնոտի իրական պատճառը։ Մի բան ակնհայտ է․ «Խազեր»-ը դեռ չի սկսվել, բայց արդեն դարձել է հայկական շոուբիզնեսի ամենաբարձր նոտայով հնչող սկանդալներից մեկը։ Իսկ թե մրցանակաբաշխության բուն օրը որքան «խազ» կավելանա այս պատմությանը, պարզ կլինի արդեն շուտով։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Իրավունք». Ինչու են Սասուն Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում«Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում պաշտոնանկություններ կլինեն«Փաստ». Եվրոպան էլ է հոգնել ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից»«Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումՏիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔԼեհաստանը պատրաստվում է պատերազմիԹրամփը մեղադրում է Ուկրաինային ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ամբողջ աշխարհում բենզինի գների բարձրացման համարՈւկրաինական բանակը խոշոր գիշերային հարձակում է իրականացրել Մոսկվայի ուղղությամբ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված