ՇՏԱՊ. Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ
Ներքաղաքական«Մարտի 6-ին ՀՀ Շիրակի մարզի Մեղրաշատ բնակավայրից, ըստ տեղեկությունների Հայաստանի տարածք է ներթափանցել թուրքական ուղղաթիռ (նկատել են նաև բնակիչները)։
1. Հետաքրքիր է, Հայաստանի կառավարիչները և հատուկ ծառայությունները տեղյա՞կ եղել են, թե այլևս իրենց ոչ ոք չի հարցնում։
2. Ի՞նչ նպատակով է թուրքական ուղղաթիռը մտել հայկական «Սուվերեն» տարածք:
3. Արդյո՞ք այն հատուկ հետախուզական գործողություն չի իրականացրել:
4. Գուցե, օրինակ` ինչ-որ բակտերիանե՞ր է տարածել հայկական երկնքից:
Ցավոք սրանք հարցեր են, որոնց պատասխանները չենք կարող ստանալ, դե ումի՞ց ստանանք», - գրել է իրավապաշտպան, քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝