TRIPP կլինի, ՔՊ-ն էլ կլինի. եթե շարժվենք մեր ճիշտ ճանապարհով՝ զբաղված կլինենք կարկանդակ ուտելով. ՔՊ-ական
ՆերքաղաքականԷկոնոմիկայի նախարար, ՔՊ-ական Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ իրենք կլինեն իշխանության, TRIPP-ն էլ կլինի։
«TRIPP կլինի, ՔՊ-ն էլ կլինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պապոյանի խոսքով՝ ամեն ինչ գնում է ըստ պլանավորածի։
«Ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք մեր օրակարգով, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք շարժվենք մեր ճիշտ ճանապարհով, այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով, ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ։ Կսարքենք մեր TRIPP-ը, մեր Հյուսիս-հարավը»,- ասաց ՔՊ-ականը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
