Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Թրամփը մտավ միաժամանակյա ցայտնոտային եվ ցուկցվանգային փուլ

Միջազգային

Այն տպա­վո­րութ­յունն է, որ ոչ միայն ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի, այլ նաեւ հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նութ­յան հիմ­նա­կան կի­զա­կետն այս պա­հին դար­ձել է Հոր­մու­զի նե­ղու­ցը: Ու դա կա­րե­լի է հաս­կա­նալ. հե­տե­ւանք­նե­րը, որ այդ փոք­րիկ ջրա­յին տա­րած­քը կա­րող է ու­նե­նալ եւ ար­դեն ու­նե­նում է հա­մաշ­խար­հա­յին տնտե­սութ­յան վրա, կա­րող է դառ­նալ անշր­ջե­լի: Բայց ան­գամ հար­ցի տնտե­սա­կան կող­մը չէ, որ ա­մե­նաա­ռաջ­նա­յին պլան է բե­րել Հոր­մու­զի նե­ղու­ցի թե­ման:

ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑԸ` ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏ 

Սկ­սենք այն ի­րո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք ներ­կա­յումս սկսել են ձե­ւա­վոր­վել ԱՄՆ­–ում: Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցել չկա­րո­ղա­նա­լով, ինչ­պես եւ են­թադր­վում էր, Թ­րամփն ի­րեն ուղղ­ված քննա­դա­տութ­յան հա­մար լայն դաշտ բա­ցեց: Այդ թվում, սե­փա­կան թի­մի ներ­սում են խո­րը ճեղ­քեր սկսել նկատ­վել: Այդ մա­սին նախ ցայ­տուն ազ­դակ դար­ձավ հե­ղի­նա­կա­վոր լրագ­րող Թա­քեր Կարլ­սո­նի պատ­մութ­յու­նը: Լ­րագ­րո­ղը, հի­շեց­նենք, նկա­տե­լի դեր ու­նե­ցավ Թ­րամ­փի` Ս­պի­տակ տուն վե­րա­դար­ձի հար­ցում, եւ այն տպա­վո­րութ­յու­նը կար, որ նա դառ­նա­լու է թի­մի կար­կա­ռուն դեմ­քե­րից մե­կը: Ա­ռա­վել եւս, որ հենց նրա մի­ջո­ցով դրվեց Կ­րեմ­լի հետ կա­պի նախ­նա­կան հիմ­քե­րը` Պու­տի­նի հետ Կարլ­սո­նի հայտ­նի հար­ցազ­րույ­ցի մի­ջո­ցով: Բայց ա­հա, Կարլ­սո­նը դար­ձավ Ի­րա­նի դեմ ար­շա­վի քննա­դա­տող­նե­րից մե­կը, ո­րի պատ­ճա­ռով հայտն­վել է ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի թի­րա­խում:

Ի սկզբա­նե Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մին ե­թե ոչ բա­ցա­հայ­տո­րեն դեմ, ա­պա դրան նման­վող զգու­շա­վո­րութ­յամբ էր ար­տա­հայտ­վում նաեւ ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Ջ.Դ. Վեն­սը: Ա­վե­լին, Politico-ն պն­դում է, որ նա ի սկզբա­նե կտրուկ դեմ էր «Է­պի­կա­կան կա­տա­ղութ­յուն» գոր­ծո­ղութ­յա­նը` հա­մոզ­մուն­քով, որ դա ոչ մի լավ բա­նի չի հասց­նե­լու ո՛չ ԱՄՆ­–ին եւ ո՛չ էլ թրամ­փա­կան թի­մին` այդ տեր­մի­նի ա­մե­նա­լայն ի­մաս­տով: Ու հի­մա հա­մա­ռո­րեն այն հար­ցադ­րումն է պտտվում, թե արդ­յոք Վեն­սը նույն ճա­կա­տագ­րի՞ն կար­ժա­նա­նա, ինչ հան­կար­ծա­կի մերժ­ված լրագ­րող Թա­քեր Կարլ­սո­նը։ Ու հաշ­վի առ­նե­լով փաս­տը, որ հատ­կա­պես վեր­ջին ժա­մա­նակ­ներս Վենսն ակն­հայ­տո­րեն մղվել է երկ­րորդ պլան, այդ բո­լոր են­թադ­րութ­յու­ննե­րը շատ ա­վե­լի հա­վա­նա­կան են դառ­նում: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ հենց Վեն­սը կա­րող է դառ­նալ Թ­րամ­փի փո­խա­րի­նո­ղը, ե­թե այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը նրան հասց­նի իմ­պիչ­մեն­տի, ին­չի հիմ­քերն այս պա­հին ա­ռա­վել քան շատ են:

Բ­նա­կան է, էլ ա­վե­լի կոշտ են ա­մե­րիկ­յան հա­կա­ռա­կորդ, նույ­նիսկ կա­րե­լի է ա­սել` թշնա­մա­կան թե­ւի հար­ձա­կում­նե­րը Թ­րամ­փի դեմ: Ա­մե­նա­բարձր, այդ թվում` նախ­կին մի քա­նի պետ­քար­տու­ղար­նե­րի մա­կար­դա­կով ար­դեն իսկ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը հռչա­կել են տա­նուլ տրված: Ու, կրկնենք, հենց Հոր­մու­զի նե­ղու­ցի փակ մնա­լու թե­ման է, որ ա­ռա­վե­լա­գույնս սրու­մ են այդ կար­գի խո­սակ­ցությ­ուն­նե­րը: Ի վեր­ջո, Թ­րամ­փը կա­րող է հայ­տա­րա­րել Ի­րա­նում հա­զա­րա­վոր խոց­ված օբ­յեկտ­նե­րի մա­սին` նշե­լով, թե հաղ­թողն ինքն է. ստու­գե­լը եւ ա­մեն մի կոնկ­րետ փաս­տը հեր­քե­լը դժվար է: Բայց ա­հա, Հոր­մու­զի նե­ղու­ցը փակ է. դա տես­նում են բո­լո­րը, դրա շուրջ մա­նի­պուլ­յա­ցիա­նե­րը դժվար են. փակ է, եւ Թ­րամ­փը բա­ցել չի կա­րո­ղա­նում: Ու դա միան­գա­մից դառ­նում է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քի լա­վա­գույն ցու­ցիչ` նե­րա­մե­րիկ­յան դժգո­հութ­յու­նը գե­նե­րաց­նե­լով Թ­րամ­փի դեմ:

ԹՐԱՄՓԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐԸ

Ու ԱՄՆ նա­խա­գա­հի հա­մար ա­մե­նա­վատն այն է, որ տե­սա­նե­լի լու­ծում նա այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում ա­ռա­ջար­կել, որն էլ ա­վե­լի է բար­դաց­նում նրա վի­ճա­կը: Փոր­ձեց սպառ­նալ Ի­րա­նին, արդ­յունք չտվեց: Հե­տո մտա­ծեց մի­ջազ­գա­յին կոա­լի­ցիա ստեղ­ծե­լու մա­սին` նե­ղու­ցը բա­ցե­լու հա­մար: Սա­կայն սա դար­ձավ նրա վատ­թա­րա­գույն քայ­լե­րից մե­կը. ԱՄՆ­–ի եր­բեմ­նի հա­վա­տա­րիմ դաշ­նա­կից­նե­րը` Բ­րի­տա­նիան, Գեր­մա­նիան, Ֆ­րան­սիան, Ի­տա­լիան, Ճա­պո­նիան, Հա­րա­վա­յին Կո­րեան, Ավստ­րա­լիան, Հու­նաս­տա­նը եւ այլ երկրներ ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վե­ցին՝ միա­ձայն Թ­րամ­փին ոտ­քով ու­ղար­կե­լով հայտ­նի հաս­ցեով: Ընդ ո­րում, նրանց բո­լո­րի դիր­քո­րո­շումն էլ ա­վե­լի կոշտ դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ Թ­րամ­փը սկսեց հրա­պա­րա­կավ սպառ­նալ ՆԱՏՕ­–ին: Ս­րան հե­տե­ւեց Թ­րամ­փի նոր կո­պիտ սխա­լը: «Մեզ նավթ պետք չէ»,- ա­սաց նա`ման­րա­մաս­նե­լով` ԱՄՆ-ն նե­ղու­ցից ստա­նում է նավ­թի 1%-ից պա­կաս, մինչ­դեռ Ճա­պո­նիան՝ 95%-ը, Չի­նաս­տա­նը՝ 90%-ը, իսկ Հա­րա­վա­յին Կո­րեան՝ 35%-ը։ «Մենք ու­զում ենք, որ նրանք գան եւ­ օգ­նեն մեզ նե­ղու­ցի հետ կապ­ված»: Ցն­ցող է. բո­լորն են հաս­կա­նում, որ Ի­րա­նի դեմ այս պա­տե­րազ­մի նպա­տակ­նե­րից մեկն էլ Չի­նաս­տա­նին հար­վա­ծելն է: Ու հի­մա Թ­րամ­փը Պե­կի­նի՞ց է օգ­նութ­յուն ակն­կա­լում: Կամ այս­պես. Թ­րամփն այս ամ­բողջ կա­շան սար­քել է, ու հի­մա ու­րիշ­նե՞­րը պետք է մաք­րեն նրա կեղ­տե­րը: Լավ, են­թադ­րենք ե­կան: Դ­րա­նից հե­տո ի՞նչ է ստաց­վում. ԱՄՆ-ն կ­շա­րու­նա­կի հար­վա­ծել Ի­րա­նին, հա­ջո­ղութ­յան դեպ­քում ի­րա­նա­կան նավ­թը կվերց­նի, եւ այդ նույն Ճա­պո­նիա­յին, Չի­նաս­տա­նին եւ Հա­րա­վա­յին Կո­րեա­յին ի՞ն­քը կսկսի նավթ վա­ճա­ռել. ու­շագ­րավ, միայն թե ան­լուրջ շուստ­րիութ­յուն է:

Ամ­բողջ խնդիրն այն է, որ Թ­րամ­փը կեղ­ծում է, թե Հոր­մու­զի նե­ղու­ցի խնդիրն ի­րեն չի մտա­հո­գում: Ե­թե ան­գամ ԱՄՆ-ն ս­տա­նում է նե­ղու­ցով անց­նող նավ­թի 1 տո­կո­սը, մեկ է, նե­ղու­ցի փակ լի­նելն ազ­դում է ինչ­պես նավ­թի հա­մաշ­խար­հա­յին, այն­պես էլ` նե­րա­մե­րիկ­յան գնե­րի վրա: Ա­պա ազ­դում է մնա­ցած բո­լոր գնե­րի վրա, եւ ե­թե մեկ-եր­կու շա­բաթ էլ նե­ղու­ցը փակ մնա, հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ռե­ցե­սիան կդառ­նա ան­խու­սա­փե­լի: Իսկ թե դա ինչ նե­րա­մե­րիկ­յան եւ ար­տա­քին ճնշում է Թ­րամ­փի վրա, նա շատ լավ է հաս­կա­նում:

Իսկ նման հայ­տա­րա­րութ­յու­նն­երով պար­զա­պես խոս­տո­վա­նում է, որ ա­մե­նա­զոր հե­գե­մո­նը Հոր­մու­զի նե­ղուցն ինք­նու­րույն բա­ցե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չի տես­նում: Հե­ղի­նա­կա­վոր ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ եւ ա­մե­րիկ­յան հե­տա­խու­զութ­յան նախ­կին սպա Ս­քոթ Ռիտ­տե­րը բա­ցատ­րում է, թե ին­չու: Հոր­մու­զի նե­ղու­ցը բա­ցե­լու հար­ցում Ռիտ­տե­րը միայն մեկ ճա­նա­պարհ է տես­նում՝ բա­ցար­ձակ ու­ժի կի­րա­ռու­մը։ Բայց...

«Դ­րա հա­մար անհ­րա­ժեշտ է գրա­վել Խարգ կղզին եւ­ այլ կղզի­ներ: Այս գոր­ծո­ղութ­յու­նը պա­հան­ջում է առն­վազն 80 000 զին­վո­րա­կան, այն շատ թան­կար­ժեք է, եւ ԱՄՆ-ն ներ­կա­յումս չու­նի անհ­րա­ժեշտ ռե­սուրս­ներ»: Սա­կայն Ռիտ­տե­րը վստահ չէ, որ ան­գամ նման թան­կար­ժեք եւ մեծ ժա­մա­նակ պա­հան­ջող օ­պե­րա­ցիա­յին գնա­լու դեպ­քում, հա­ջո­ղութ­յուն կլի­նի: «Ի­րա­նը, օգ­տա­գոր­ծե­լով բա­լիս­տիկ հրթիռ­ներ եւ­ ա­նօ­դա­չու թռչող սար­քեր, ան­պայ­ման հետ կմղի ձեր զոր­քե­րը։ Ն­ման գոր­ծո­ղութ­յու­նը կտեւի ա­միս­ներ եւ կ­պա­հան­ջի զգա­լի ֆի­նան­սա­կան եւ լո­գիս­տիկ ռե­սուրս­ներ. հետ­եւա­բար, Հոր­մու­զի նե­ղու­ցի արդ­յու­նա­վետ բա­ցու­մը անհ­նար է»,- ամ­փո­փում է ԱՄՆ ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րի հե­տա­խու­զութ­յան նախ­կին սպան: Բ­նա­կան է, պետք է ա­վե­լաց­նել այն հսկա­յա­կան կո­րուստ­նե­րը, ո­րոնք ԱՄՆ–ն ան­խու­սա­փե­լիո­րեն կու­նե­նա` նման կաս­կա­ծե­լի օ­պե­րա­ցիա­յի դի­մե­լով: Իսկ այդ դեպ­քում Թ­րամ­փը կպա­հի՞ ա­թո­ռը. խիստ կաս­կա­ծե­լի է:

­Մեկ այլ տար­բե­րակ էլ կա, ո­րի մա­սին Թ­րամփն ակ­նար­կեց: Ըստ ԱՄՆ նա­խա­գա­հի, ին­քը վստահ է, որ Իս­րա­յե­լը եր­բեք չի օգ­տա­գոր­ծի իր մի­ջու­կա­յին հրթիռ­նե­րը Ի­րա­նի դեմ. «Իս­րա­յե­լը դա չի ա­նի»: Արդ­յուն­քում, Թ­րամ­փը դար­ձավ ա­ռա­ջին գոր­ծող ա­մե­րի­կա­ցի նա­խա­գա­հը, ով փաս­տա­ցի «պա­տա­հա­բար խոս­տո­վա­նեց» Իս­րա­յե­լում մի­ջու­կա­յին զեն­քի առ­կա­յութ­յու­նը: Այս տե­սանկ­յու­նից, նման հայ­տա­րա­րությ­ունը նման­վում է Ի­րա­նին ուղղ­ված ա­մե­նա­բարձր էս­կա­լա­ցիոն մա­կար­դա­կի սպառ­նա­լիք­նե­րի. Իս­րա­յե­լը կա­րող է եւ մի­ջու­կա­յին զեն­քի դի­մել: Բայց այս­տեղ կա մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սը. իսկ ԱՄՆ­–ում եւ Իս­րա­յե­լում վստա՞հ են, որ Ի­րա­նը չի կա­րող մի­ջու­կա­յին հար­վա­ծին պա­տաս­խա­նել մի­ջու­կա­յին հար­վա­ծով: Պատ­րա՞ստ  են նման ռիս­կի, ո­րը լա­վա­գույն դեպ­քում Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը կվե­րա­ծի մի­ջու­կա­յին ա­նա­պա­տի: Այդ դեպ­քում Հոր­մու­զի նե­ղու­ցի բաց կամ փակ լի­նելն ար­դեն ո­րե­ւէ մե­կին չի հե­տաքրք­րի:

ԻՐԱՆՆ ԱՆՑԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ

Ա­մեն դեպ­քում, կրկնենք, որ այս պատ­մութ­յու­նը ի հայտ բե­րեց մեկ էա­կան գոր­ծոն. ԱՄՆ­–ի դաշ­նա­կից­նե­րը հետ են քաշ­վում նրա­նից, ին­չը վեր­ջին 110 տար­վա պատ­մութ­յան մեջ նա­խա­դե­պը չի ու­նե­ցել:

Ու դա Ի­րա­նին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս անց­նել նաեւ քա­ղա­քա­կան հա­կա­հար­ձակ­ման: Այս­պես, Թեհ­րա­նը ներ­կա­յաց­րեց այն պայ­ման­նե­րը, ո­րի դեպ­քում Հոր­մու­զի նե­ղու­ցը կբացի: Դ­րանք են.

­Պատ­ժա­մի­ջոց­նե­րի ե­րաշ­խա­վոր­ված վե­րա­ցում։

Ա­մե­րիկ­յան բա­զա­նե­րի դուրս­բե­րում Մեր­ձա­վոր Ար­եւել­քից։

Ի­րա­նի սա­ռեց­ված ակ­տիվ­նե­րի վե­րա­դարձ։

Ոչ դո­լա­րա­յին առեւտ­րի զար­գա­ցում։

­Սա նույ­նիսկ ոչ թե վերջ­նա­գիր է, այլ էս­կա­լա­ցիա­յի մա­կար­դա­կի ակն­հայտ բարձ­րա­ցում: Այն ի­մաս­տով, որ Թեհ­րա­նում, ի­հար­կե, հաս­կա­նում են, որ Թ­րամփն այդ պայ­ման­նե­րը չի ըն­դու­նե­լու. դա նրա հա­մար կնշա­նա­կի ան­վե­րա­պահ կա­պի­տուլ­յա­ցիա եւ միան­շա­նակ իմ­պիչ­մենտ, ո­րից հե­տո նաեւ բան­տը հե­ռու չէ: Բայց երբ Թեհ­րա­նը դա հաս­կա­նա­լով, գնում է այս հեր­թա­կան սրաց­մա­նը, ա­պա դա մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Ի­րա­նում (ըստ այդմ, նաեւ Մոսկ­վա­յում եւ Պե­կի­նում) հաս­կա­նում են փա­կու­ղու այն խո­րութ­յու­նը, ո­րի մեջ հայտն­վել է Թ­րամ­փը: Ելք պար­զա­պես չկա, ու նաեւ չկա ինչ­–որ նոր մի­ջոց, մտա­ծե­լու ժա­մա­նակ: Ի­րա­կա­նում պատ­կե­րը սա է. Եվ­րո­պա­յի հա­մար է­ներ­գե­տիկ ճգնա­ժամն ի­րոք կոր­ծա­նա­րար է դառ­նում, եւ ե­թե այս պա­հին նրանք հրա­ժար­վում են ԱՄՆ­–ի հետ հա­մա­տեղ օ­պե­րա­ցիա­նե­րից, ա­պա մեծ հարց է, թե է­ներ­գե­տիկ ճնշում­նե­րը մեկ­–եր­կու շա­բա­թից եվ­րո­պա­ցի­նե­րին չե՞ն ստի­պի փրկութ­յուն գտնել Չի­նաս­տա­նին «մեծ եղ­բայր» ըն­դու­նե­լու մեջ, այդ թվում` ռու­սա­կան է­ներ­գե­տի­կա­յի հաշ­վին խնդիր­նե­րը լու­ծե­լու հույ­սե­րով: Այ­սինքն, ե­թե ի­րա­նա­կան պա­տե­րազ­մում Թ­րամ­փի խնդիր­նե­րից մեկն էլ Եվ­րո­պան ան­վե­րա­պահ են­թա­կա­յութ­յան տակ վերց­նելն էր, ա­պա կա­րող է լի­նել նաեւ հա­կա­ռա­կը: Ա­ռա­վել եւս, երբ ա­պա­ցուց­վում է, որ «հե­գե­մո­նը» մեկ նե­ղուց բա­ցե­լու զո­րութ­յուն էլ չու­նի:

Այս միա­ժա­մա­նակ ցայտ­նո­տա­յին եւ ցուկց­վան­գա­յին վի­ճա­կում Թ­րամ­փին, ո­րին, ի դեպ, ար­դեն սկսել են լուրջ չվե­րա­բեր­վել, եր­կու ռեալ տար­բե­րակ է մնում: Ու­նե­ցած ու­ժե­րը նե­տել Ի­րա­նի դեմ ու­ղիղ հար­ձակ­ման, այդ թվում` ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յան մի­ջո­ցով: Այն հույ­սով, որ դա կխթա­նի ինչ­պես քրդե­րին, այն­պես էլ` ա­րաբ­նե­րին: Երկ­րոր­դը, որ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է, Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ պայ­մա­նա­վոր­վելն է: Ա­ռա­վել եւս, որ այս բարդ ի­րա­վի­ճա­կում Պե­կի­նը կա­րող է խփել «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»` հար­ձակ­վե­լով Թայ­վա­նի վրա: Մոսկ­վան էլ ար­դեն սկսում է ուկ­րաի­նա­կան պա­տերա­զմում գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիան, ներ­կա ի­րա­վի­ճա­կում կա­րող են անս­պա­սե­լի շատ լուրջ զար­գա­ցում­ներ լի­նել, ո­րի դեպ­քում Թ­րամ­փը կկորց­նի ռուս­նե­րի հետ բա­նակ­ցա­յին բո­լոր ա­ռա­վե­լութ­յուն­նե­րը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ