Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՌՈՒՍ ՄՐՑԱԿՑԻ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է վերջերս Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած, Արտաշատի «Ռազմիկ Գոլեցյանի» անվան մարզադպրոցի սան ԱՐՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը. «Հանդես եկա 57 կգ քաշային կարգում։ Մեկնարկում, ափսոս, զիջեցի ռուս մրցակցիս 7։5 հաշվով։ Հետո սփոփիչ գոտեմարտ անցկացրի ուկրաինացի ըմբիշի հետ ու 16։5 հաշվով հաղթեցի նրան։ Բրոնզե մեդալի համար պայքարում, բացարձակ առավելությամբ, առանց որևէ միավոր տալու 10։0 հաշվով պարտության մատնեցի Բելառուսի ներկայացուցչին։

Ամենադժվարը ռուս մրցակցի հետ պայքարն էր, քանի որ առաջին գոտեմարտն էր։ Նշեմ, որ սա իմ նորամուտն էր Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, ես առաջին անգամ մասնակցեցի այս տարիքային խմբում ու բրոնզե մեդալ նվաճեցի։ Առաջին անգամվա համար գոհ եմ, սակայն կարող էի ավելին անել։

Հաջորդ անգամ կաշխատեմ փոխել մեդալիս գույնը»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ