Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն Ի՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան Ինչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալ Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն Բադալյան Ինչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետը Հավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուր Հաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ) Ռադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվել ՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված է

Երբ իշխանությունը սկսում է պայքարել մամուլի դեմ, իրականում նա պայքարում է՝ իր իսկ առողջության դեմ.Բացառիկ հարցազրույց ՀՀ-ում չորրորդ իշխանության հեղինակավոր իրավապաշտպանի հետ

Հանդիպում

Գաղտնիք չէ, որ հանրության եւ մասնավորապես չորրորդ իշխանության ներկայացուցիչներիս շրջանում «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ընկալվում է ոչ միայն որպես պրոֆեսիոնալ իրավապաշտպան, այլ նաեւ չորրորդ իշխանության շահերի պաշտպան ու պահապան։ Հայտնի փաստաբանը մամուլի կողքին է եղել մշտապես՝ դատական ակտերով ապացուցելով, որ չորրորդ իշխանության հետ պետք է հաշվի նստել։ Ըստ այդմ լավագույնս է տիրապետում մամուլի վիճակին տարբեր իշխանությունների օրոք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս դիմելով լրագրողներին մասնավորապես ասաց.«Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետև, հակառակ դեպքում, դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում՝ ձեզ սպառնում է հաշմանդամություն, գուցե թեթև, եթե շարունակեք օգտվել ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում»։

ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱ՛Մ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱ՛Մ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ

Վարչապետի հնչեցրած գնահատականի վերաբերյալ, ինչպես նաեւ որքանո՞վ է այսօր ազատ լրագրությունը, ի՞նչ վայրիվերումներով է անցնում չորրորդ իշխանությունը մեր օրերում «Իրավունքին» հնարավորություն է ընձեռնվել զրուցել անձամբ հայտնի իրավապաշտպանի հետ, ով  թերեւս լավագույնս եք տիրապետում խոսքի ազատության վայրիվերումներին բոլոր ժամանակներում։ ՆՐԱ բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում չորորդ իշխանությունը նախադեպերի հասել է ոչ միայն ներպետական, այլ ՄԻԵԴ-ում.

- Չորրորդ իշխանության հարյուրավոր գործեր իմ վարույթում են գտնվում։ Իրավամբ, չորրորդ իշխանության լավ բարեկամն եմ համարվում։ Իրավամբ, նախկին, ներկա իշխանությունների օրոք չորրորդ իշխանությունը միշտ թիրախավորվել է վերջիններիս կողմից, ուստի դատական իշխանությունն ունեցել է այս գործերում կաշկանդվածություն։

Ասեմ ավելին,որպես իրավապաշտպան ես հայտնի եմ դարձել նաև չորրորդ իշխանության դեմ գործերով, որոնք, որպես կանոն բարդեցված ձևերով են անցել ու, բացառապես իրավապաշտպանի առողջության ու ներվերի հաշվին են բարենպաստ դատական ակտերու նախադեպեր ունեցել, որովհետև բացառապես, չորրորդ իշխանությանը դատի են տալիս կամ իշխանությունները, կամ' օլիգարխները։

 

ՈՉ ԹԵ ԱՍՈՒՄ ԵՆ  «ՉԳՐԵՍ», ԱՅԼ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՈՐ ԻՆՔՆԵՐԴ ՉԳՐԵՔ

 

Անդրադառնալով վարչապետի, ըստ էության, հաթա-թաներին հայտնի իրավապաշպանը փաստում է.

- Ձեր հարցադրման հետ կապված առաջին հերթին պետք է  արձանագրել․ եթե վարչապետի կողմից հնչեցված վերոնշյալ ձևակերպումները  ճշգրիտ  և  կոնտեքստից չեք կտրել և ամբողջական է, ապա դրանք ոչ միայն քաղաքական գնահատականի, այլև իրավական լրջագույն խնդիրների դաշտում են գտնվում։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժով  երաշխավորում է խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը։ Նույն իրավունքը պաշտպանված է նաև Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով։
Վարչապետի նման բովանդակությամբ հայտարարությունը, իր էությամբ, կարող է գնահատվել որպես՝
ուղղակի կամ անուղղակի սպառնալիք լրագրողական գործունեությանը,
ազատ արտահայտվելու իրավունքի զսպում  և նույնիսկ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ազդեցության փորձ ազատ մամուլի նկատմամբ։
Եթե պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը լրագրողին կապում է իր քաղաքական ընտրության հետ և դրա դիմաց ակնարկում է բացասական հետևանքներ, ապա դա հակասում է ոչ միայն իրավական նորմերին, այլև ժողովրդավարության 
Խոսքը միայն կոնկրետ արտահայտության մասին չէ։ Խնդիրը շատ ավելի խորն է․ պետության ղեկավարը նման ձևակերպմամբ փաստացի տալիս է ուղերձ, որ մամուլը պետք է լինի ենթակա, ոչ թե վերահսկող։ Մինչդեռ ժողովրդավարական պետությունում հենց մամուլն է՝ իշխանության հակակշիռը, հանրային վերահսկողության առաջին գիծը, և, ինչպես ընդունված է ասել, չորրորդ իշխանությունը։ Այդ պատճառով նման հայտարարությունները վտանգավոր են ոչ միայն լրագրողի, այլ ամբողջ պետական համակարգի համար։

Հայտնի իրավապաշտպանը արձանագրում է.

- Այսօր Հայաստանում ձևավորվել է մի միջավայր, որտեղ՝ լրագրողները հաճախ հայտնվում են դատարաններում, քաղաքացիական հայցերը (պատվի, արժանապատվության պաշտպանության անվան տակ) դարձել են ճնշման գործիք, լրատվամիջոցները ստիպված են իրենց ռեսուրսների զգալի մասը ծախսել իրավական պաշտպանությանը, ոչ թե բովանդակության ստեղծմանը։
Սա հանգեցնում է ամենավտանգավոր հետևանքին՝ ինքնագրաքննության։
Երբ լրագրողը սկսում է մտածել ոչ թե ճշմարտությունը հրապարակելու, այլ՝ «արդյոք սա ինձ դատարան կտանի՞», այդ պահից ազատ մամուլը դադարում է լիարժեք գործել։
Տարբեր իշխանությունների ժամանակ տարբեր ձևերով են փորձել ազդեցություն ունենալ մամուլի վրա, սակայն այս փուլում նկատվում է մի առանձնահատկություն․
ճնշումը հաճախ կրում է ոչ թե ուղիղ արգելքի, այլ իրավական և հոգեբանական ճնշման ձև։
Այսինքն՝ ոչ թե ասում են «չգրես», այլ ստեղծում են պայմաններ, որ ինքներդ չգրեք։
Ազատ մամուլը պետության թշնամին չէ։ Ազատ մամուլը պետության իմունային համակարգն է։
Երբ իշխանությունը սկսում է պայքարել մամուլի դեմ, իրականում նա պայքարում է՝
իր իսկ առողջության դեմ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցիԻնչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետըԱշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներՀավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուրՀաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ)Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերիցՌադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվելՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված էԿլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան«Լրագրողներին ինֆորմացիա փոխանցող իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք»․ Նիկոլ ՓաշինյանԾվունները հանեք. Փաշինյանը հրահանգ է իջեցրել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված