Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ԻՆՉՈՒ ԱՄՆ–Ն ԱՅՍ ԹԵԺ ՊԱՀԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Միջազգային

Ի­հար­կե, կա­րե­լի է են­թադ­րել, որ Ի­րա­նի հետ բա­նակ­ցութ­յուն­ներ կոչ­վա­ծը, ո­րի մա­սին սկսել է թմբկա­հա­րել Թ­րամ­փը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=337128&l=am), Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ ի­րա­կա­նաց­վող ինչ­–որ գոր­ծըն­թաց է: Սա­կայն այս­տեղ մեկ այլ կա­րե­ւոր հարց կա` իսկ Մոսկ­վա­յին պե՞տք է նման միջ­նոր­դութ­յուն ստանձ­նել: Մի կող­մից, պա­տե­րազ­մը ռուս­նե­րին ձեռն­տու հու­նով է ըն­թա­նում: Այն է` դաշ­նա­կից Ի­րա­նի գոր­ծե­րը վատ չեն, եւ դրա­նում, թեեւ չի ներ­կա­յաց­վում, բայց կա նաեւ Մոսկ­վա­յի մեծ ա­վան­դը: Երկ­րոր­դը, է­ներ­գա­կիր­նե­րի գնե­րը բարձր են, ին­չը Մոսկ­վա­յի հա­մար են­թադ­րում է հա­վել­յալ մեծ շա­հույթ­ներ, ո­րոնք հաս­տատ ա­վե­լորդ չեն: Վեր­ջա­պես, ինչ­պես ցույց տվեց նա­խորդ ա­մե­րի­կա­–ի­րա­նա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի փոր­ձը, ներ­կա­յիս ԱՄՆ–ն հու­սա­լի բա­նակ­ցող է. կա­րող է բա­նակ­ցութ­յու­նն­երի կե­սից պա­տե­րազմ սկսել: Ա­սենք, ռուս­ներն ու­նեն նաեւ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ բա­նակ­ցե­լու սե­փա­կան ոչ հա­ճե­լի փոր­ձը. դեռ ան­ցած տա­րի Ալ­յաս­կա­յում բա­զում խոս­տում­ներ տվե­ցին, ո­րոն­ցից ոչ մե­կը դեռ կա­տար­ված չէ:

­Կարճ ա­սած, Մոսկ­վա­յին, թե­րեւս, կա­յուն ե­րաշ­խիք­ներ են պետք, որ ե­թե ստանձ­նի միջ­նոր­դի դեր, ա­պա չեն լի­նե­լու նման «փու­չիկ» բա­նակ­ցութ­յուն­ներ: Իսկ նման ե­րա­շխիք կա­րող է դառ­նալ ոչ թե «հորս ա­րեւ»–նե­րը, այլ որ Վա­շինգ­տո­նը սկսի կա­տա­րել իր նա­խորդ խոս­տում­նե­րը, օ­րի­նակ` Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված:

Այս ի­մաս­տով պա­տա­հա­կա՞ն էր, որ այս թեժ պա­հին, երբ Թ­րամ­փը գնա­լով միայն խրվում է ի­րա­նա­կան ճա­հի­ճը, Վա­շինգ­տո­նը հան­կարծ ուկ­րաի­նա­ցի­նե­րին կան­չեց ԱՄՆ` բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կե­լու հա­մար: Այն դեպ­քում, երբ մինչ այդ բո­լորն էին խո­սում, որ ԱՄՆ­–ի միջ­նոր­դած այդ գոր­ծըն­թա­ցին եր­կար ժա­մա­նա­կով, նույ­նիսկ վերջ­նա­կա­նա­պես պետք է հրա­ժեշտ տալ:

­Թե կոնկ­րետ ինչ ըն­թացք է ու­նե­ցել ա­մե­րի­կա­–ուկ­րաի­նա­կան այդ հան­դի­պու­մը, բնա­կան է, պաշ­տո­նա­կան ման­րա­մաս­ներ չեն հայտ­նում: Բայց ա­հա, թե­մա­յի հետ կապ­ված, այս օ­րե­րին կտրուկ ակ­տի­վա­ցել է ուկ­րաի­նա­կան լրատ­վա­կան դաշ­տը` պնդում­նե­րով, որ ԱՄՆ-ն եւ Ռու­սաս­տա­նը հա­մա­տեղ ճնշում են գոր­ծադ­րում Ուկ­րաի­նա­յի վրա՝ Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը դուրս բե­րե­լու հար­ցով: «Ա­մեն ինչ շրջա­նագ­ծով է գնում. Ռու­սաս­տա­նը բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ա­նընդ­հատ վե­րա­դառ­նում է Թ­րամ­փի հետ կնքված Ան­քո­րի­ջի հա­մա­ձայ­նագ­րին։ Ան­կախ նրա­նից, թե ինչ ենք ա­սում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը միշտ պա­տաս­խա­նում են. «Դուրս ե­կեք Դոն­բա­սից, եւ մենք ձեզ հա­մար դրախտ կկա­ռու­ցենք, ինչ­պես պայ­մա­նա­վոր­վել ենք Ալ­յաս­կա­յում»,- ըստ ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի, ա­սում են ուկ­րաի­նա­ցի պաշ­տոն­յա­նե­րը:

­Կիե­ւի հա­մար վի­ճա­կը բար­դա­նում է նաեւ նրա­նով, որ ԵՄ-ն­ այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում հաղ­թա­հա­րել Հուն­գա­րիա­յի վե­տոն` Կիե­ւին խոս­տա­ցած ֆի­նան­սա­վո­րումն ա­պա­հո­վե­լու հա­մար: Ընդ ո­րում, օ­րերս բա­նը հա­սավ Հուն­գա­րիա­յի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ ռազ­մա­կա­նաց­ված բա­ռա­պա­շա­րի, եւ այն, որ Թ­րամ­փը շտա­պեց իր ա­ջակ­ցութ­յու­նը հայտ­նել հուն­գա­րա­կան կող­մին, գա­լիս է նաեւ հու­շե­լու, թե ի­րա­կա­նում Կիե­ւին ա­ռանց ֆի­նան­սա­վոր­ման թող­նե­լու ար­մատ­նե­րը ուր են հաս­նում:

Ա­մեն դեպ­քում, ռուս­նե­րը պատ­րաստ­վում են գա­րուն­–ա­մա­ռա­յին կոմ­պա­նիա­յին, դա­տե­լով ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի ռեակ­ցիա­յից, նոր լուրջ հա­մալ­րում­ներ ու­նեն, եւ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներն էլ թույլ են տվել ժա­մա­նա­կից շուտ սկսել ակ­տի­վա­ցու­մը: Այ­սինքն, Մոսկ­վայ­ում կա՛մ այն­քան էլ վստահ չեն, որ Թ­րամ­փը կկա­րո­ղա­նա հարց լու­ծել, կա՛մ ռազ­մա­կան ճնշում­նե­րը զու­գակ­ցում են բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը խթա­նե­լու հա­մար:

­Բայց, ա­մեն դեպ­քում, կրկնենք, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ Վա­շինգ­տո­նի այս նոր ակ­տի­վա­ցու­մը, այն էլ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի թեժ պա­հին, էլ ա­վե­լի հա­մո­զիչ տեսք է տա­լիս, որ դա, ի թիվս այլ հար­ցե­րի, նաեւ Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ Թեհ­րա­նի հետ ըն­դու­նե­լի լու­ծում­նե­րի հաս­նե­լու ի­մաստ ու­նի: Ու, թե­րեւս, այս շա­բա­թը կդառ­նա ո­րո­շիչ, թե դե­պի ուր են զար­գա­նա­լու ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ