Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Ինչի՞ թուրքից չեն վիրավորվում «արա»-ից են վիրավորվում . Արսեն Ղուկասյան

Ներքաղաքական

Ազգային Ժողովի դիմաց հավաքված անհետ կորածների ծնողներն ու հարազատները երեք օր է, ինչ անցկացնում են խաղաղ բողոքի ակցիա: Սակայն, արդեն այսօր միջադեպով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ: Դեպքի մասին «Իրավունք»-ը զրուցել է անհետ կորած զինվորի հորեղբայր ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

Ինչի՞ց ծագեց վիճաբանությունը, որը վերածվեց փողոցային հայհոյանքների:

— Երեք օր է ծնողներով հավաքվում ենք Ազգային Ժողովի մոտ, որպեսզի պատգամավորներին մեր հստակ հարցը ներկայացնենք՝ արդյոք իրենք կողմ են, թե՝ դեմ, որ 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նյութերը բարձրաձայնվի եւ հանրայնացվի: Այդ ընթացքում մեզ շատ տարբեր մարդիկ միացան, այդ թվում նաեւ տարբեր ընդդիմադիր կուսակցության անդամներ, փաստաբաններ եւ այլն: Տարբեր պատգամավորների հետ խոսել ենք, ներկայացրել մեր պահանջը: Ամեն բան անցել է ցիվիլ, նորմալ, առանց միջադեպերի:

Հետո դուրս է գալիս Ալեն Սիմոնյանն ու իրենց բնորոշ պրոֆեսիոնալ ձեւերով սարքում է ղալմաղալ ու այնտեղ արդեն հնչեցնում է հայհոյանքներ: Այն աստիճան, որ մարդկանց հունից հանում է: Ինչի արդյուքում տղաներից մի քանիսին տանում են բաժին՝ Միքայել Մարգարյանին եւ «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանին:

Ասում են, որ Միքայել Մարգարյանն Ալեն Սիմոնյանին սադրել է՝ ասելով «թռար, արա», ինչից հետո վերջինս բորբոքվել է:

— Միկան իրեն կիրթ է մոտեցել: Կա տեսանյութ, որտեղ Միկան ցանկանում է հարց տալ, սակայն Ալենը ասում է, որ չի ցանկանում խոսել: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բոլոը կկանգնեն կպատասխանեն, սակայն Ալեն Սիմոնյանը չի կանգնի՞: Ես ինքս հարց եմ տալիս, ասում է՝ ես քո հետ խոսելու բան չունեմ, քո հետ քննիչները կխոսեն: Սա ի՞նչ խոսելաձեւ է, ինչի՞ համար է իրեն նման կերպ պահում:
Իրականում, ես իմ աղբյուրներից ունեի հստակ ինֆորմացիա, որ սրանք պատրաստվում են մի բան անել մեր հանդեպ, քանի որ այս հարցը չեն կարողանում կուլ տալ եւ պառտակել, որովհետեւ բացահայտ հասկանում են, թե քանի հոգի պետք է պատասխան տա եղածի առթիվ: Հետեւաբար, իրենց բոլոր ռեսուրսներն օգտագործեցին, մինչեւ անգամ ԱԺ նախագահի մակարդակով, որ այսպիսի ավարտ տան: Փողոցի մակարդակի զրույց սարքեցին, որ արդեն հնչի «արա» բառը, քաշքշոց լինի եւ այլն:

Ինչ վերաբերում է Միկայի «թռնո՞ւմ ես արա» արտահայտությանը, ապա ասեմ, որ նա ընդամենը հարց էր տալիս, վատ բան չէր ասում: Նա էլ պատասխանում է՝ քեզ չունեմ ասելու: Դա ի՞նչ է նշանակում, ինչի՞ չունես պատասխանելու: Եթե մարդը չի ցանկանում պատասխանել հստակ հարցի, չի ստացվո՞ւմ, որ թռնում է: Կամ «արա» բառից նեղանում են: Դա մի բառ է, որ բոլորս էլ իրար հետ խոսելուց կարող է օգտագործենք: «Արան» այսօր դարձել է վիրավորակա՞ն: Ինչի՞ թուրքից չեն վիրավորվում, «արա»-ից են վիրավորվում:

Գիտե՞ք, նրանց ամենամեծ գործողություններից մեկն էլ ծնողներին պառակտելն էր, որ հեշտ կոտրեն: Կար ծնողների մի գեղեցիկ բանակ, որը այսպես քանդեցին, բաժանեցին մասերի: Իսկ այս ակցիային, սրտացավ մարդիկ եկան միացան ու սրանք նմանատիպ մեսիջ ուղարկեցին, որ խելոք մնացեք, թե չէ բոլորիդ էլ հերթով այ այսպես կբռնենք:
Ինչի ինձ չէին բռնե՞լ: Մեկ ամիս բանտում էի, երկու ամիս տնային կալանքի տարան: Հիմա էլ հաթաթա է տալիս Սիմոնյանը, թե բա՝ քննիչների հետ կխոսես:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված